Հայերեն * English
< Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին
14.10.2017 Կատեգորիա Նորություններ ԲԲՏՄ Գ/Կ-ից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ


Գյուղատնտեսության ոլորտի  հարգելի աշխատակիցներ

 

Պատիվ ունեմ  շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

 Հայ ֆերմերը, գյուղացին հիրավի արժանի են բարձր գնահատանքի նվիրված և անխոնջ աշխատանքի  համար,  և մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրանց:

 Մենք Ձեր օգնությամբ այսօր  իրավիճակ փոխելու  և մեր երկրում արդյունաբերական գյուղատնտեսություն զարգացնելու համար ամուր նախադրյալներ ստեղծելու հնարավորություն ունենք: Այդ նպատակով  այս մեկ տարվա ընթացքում  արդեն 6 նոր ծրագիր ենք մշակել, որոնք զարգացման հնարավորություններ են ստեղծում գյուղացիական տնտեսությունների համար`  առաջարկելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ և նորագույն տեխնոլոգիաների ներդրման շահավետ պայմաններ:

 Ոլորտի առջև ծառացած շատ մարտահրավերներ կան,  մեր երկրում գյուղատնտեսությունը խիստ կախված է  բնակլիմայական պայմաններից, ինչի պատճառով էլ հողագործի նվիրումը  միշտ չէ, որ արդարացնում է  սպասումները և հաճախ հուսահատության պատճառ է դառնում: Որպեսզի գյուղացին շարունակի մեծ նվիրումով մշակել իր հողը, մենք  2018 թվականին սկսելու ենք ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, ինչը դժվար, սակայն կարևոր, այլընտրանք չունեցող ռեֆորմ է զարգացած և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար:

  Մենք շարժվում ենք զարգացման ճանապարհով՝ վստահությամբ, որ գյուղատնտեսությունը Հայաստանում աշխատանքի ճիշտ կազմակերպման և թիրախային աջակցության շնորհիվ հեռանկարային կարող է լինել և մի քանի տարի անց գյուղացիական տնտեսությունների համար  կարելի է դարձնել շահավետ և եկամտաբեր, իսկ ներդրողների համար` գրավիչ ոլորտ:

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս տոնական օրվա առթիվ` մաղթելով  առաջընթաց, գյուղոլորտում նոր, հավակնոտ և համարձակ ծրագրերի  իրականացում, ամուր առողջություն,  բարեկեցություն և բարձր տրամադրություն: