ՏԳ ծրագրերի և  համապատասխան փորձերի իրականացման ընթացքում  հաշվի  է առնվել  նորարարական  տեխնոլոգիաների  խթանման  և այլ ծրագրերի  գոյությունը տարածաշրջանում: Այդ օղակում  կարևոր է  ֆերմերների փոխադարձ   այցելություններըտեխնոլոգիաների  ցուցադրությունները և այլն

87 ՏԳԾ-երի շուրջ 70% ուղղվել են նոր տեխնոլոգիաների ներդրման ուգնահատմանը բուսաբուծության մեջ,  25%-ը անասնապահության և 5%-ը  վերամշակման ճյուղերին:

 Առաջին խումբ ծրագրերը վերաբերվում էին  Կարտոֆիլի  մշակության տեխնոլոգիներին:

ա) ՙԱրտասահմանյան և  տեղական հեռանկարային սորտերի  ներդրմանն ու փորձարկմանը՚:

բ)ՙԻնտեգրացված պայքարի նոր տեխնոլոգիաների՚ ցուցադրական  փորձարկումներին՚ կարտո‎‎ֆ‎իլի  հիմնական հիվանդությունների , վնասատուների և մոլախոտերի դեմ թեմաներին:

գ) Կարտոֆիլի պարարտացման օպտիմալ չափաբաժինների և զուգակցությունների ներդրմանը:

GH-40/08
Կարտոֆիլի բարձր բերքի ստացումը և հիվանդությունների մեղմումը հիմնական հանքային պարարտանյութերի օպտիմալ չափաքանակները հող մտցնելու և միկրոտարրեր պարունակող պարարտանյութերի արտարմատային սնուցմամբ:

Երկրորդ խումբ  ծրագրերը վերաբերվում էին ՙՀացահատիկի մշակության և պարարտացման՚ տեխնոլոգիաներին

Ա) Հացահատիկի տեղական սելեկցիայով ստեղծված ՙՆաիրի 68՚, ՙՎան՚ , ՙՍիս՚, և Ամերիկյան ՙW 301՚ սորտերի  փորձարկմանն ու ներդրմանը:

Բ) Հացահատիկի  պարարտացման օպտիմալ չափաբաժինների  և զուգակցությունների ներդրմանը

Գ) Հացահատիկի ցանքերում մոլախոտերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի տեխնոլոգիաների ներդրմանը:

Երրորդ խումբ - Վերաբերվում էին  մեր մարզում նախկինում մշակված, բայց ներկայումս մշակությունից հանված  կուլտուրաների  մշակության վերականգնմանը:

ա) ՙԿտավատի մշակության տեխնոլոգիան՚

բ) ՙՈլոռի մշակության տեխնոլոգիան՚

գ) ՙԳետնախնձորի մշակության տեխնոլոգիան՚

Չորրորդ խումբ ծրագրերը վերաբերվում էին տավարաբուծության, խնամքի, կերակրման և պահվածքի նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

Հինգերորդ խումբ ծրագրերը վերաբերվում էին ՙՈչխարաբուծության մեջ  կերակրման ու խնամքի նոր տեխնոլոգիաների կիրառմանը՚:

Ա) Ոչխարի մթերատվության բարձրացում ,գառներին մաքիներից վաղ անջատման  և աճեցման տեխնոլոգիայի ներդրում:

Բ)Մաքիների զուգավորման  և ծնի ժամկետների  տնտեսական արդյունավետությունը:

ա) Տնտեսությունում մաքիների , ինչպես նաև մինչև 2.5-3  ամսականգառների ամբողջ գլխաքանակի  կերակրումն ու խնամքը նույնն է եղել:  Այնուհետև  2.5-3  ամսկան հասակից փորձնական խմբի  գառները անջատվել են մայրերից  և մինչև 4.5-5  ամսական հասակը  բացի արոտի կանաչից  լրացուցիչ կերակրվել են անհրաժեշտ քանակի մարսելի  սպիտակուց և հանքային նյութեր   պարունակող կերերով և այլն,: 

            Վեցերորդ խումբ ծրագրերը վերաբերվում էին ՙԽոզերի տոհմային մատղաշի  աճեցման՚ը ֆերմերային տնտեսություններում: