2002-2008ԹԹ  ԳԱՄԿ-Ի ԿՈՂՄԻՑ  ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱԳՐԱՐԱՅԻՆ  ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ  ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ  ԾՐԱԳՐԵՐ

 

Տեխնոլոգիաների գնահատման ծրագրերը /ՏԳԾ/ գյուղատնտեսությունում ներդրված ամենաարդյունավետ և հաջողված ծրագրերն են: Տնտեսության վարմանն օժանդակող այս ծրագիրը դաշտային օրերի միջոցով  ցուցադրում է տեխնոլոգիաներ, որոնք նորարարական են տվյալ գյուղի և շրջակա գյուղերի համր: Ֆերմերներն իրենց բարդություններով լի իրադրության մասին հստակ պատկերացում ունեն:

ԳԱՄԿ-ի խորհրդատուները  իրենց  կողմից սպասարկվող գյուղացիական տնտեսություններում բացահայտել են  ֆերմերների առաջնային կարիքները`   բացահայտմանը մասնակից դարձնելով  անմիջապես ֆերմերներին: Երկու կողմի սերտ համագործակցության  և ԳԱՄԿ-ի  մասնագետների աջակցության շնորհիվ կյանքի է կոչվել նոր  տեխնոլոգիաների ներդրումը գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում:

Գյուղատնտեսության գծով խորհրդատուների օժանդակությամբ ֆերմերները ներկայացրել են  փորձերի շուրջ 270 առաջարկներ , որոնք քայլ առ քայլ  անցել են բոլոր  մակարդակներով և վերջապես  ԳՁՓԱԳՁԾ կառավարման խորհրդի կողմից  հաստատվել են 87 ՏԳԾ-ներ, որոնք  իրականացվել են մարզի 5 տարածաշրջանների 87  ֆերմերային  տնտեսություններում: