ԼՃԱՇԵՆ- ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑ

 

Լճաշենը  տարբեր ժամանակաշրջանների հնագիտական

հուշարձանների համալիր է:

 Գյուղի տարածքը թանգարան էբաց երկնքի տակ: Այն իրենից ներկայացնում է

 մինչուրարտական 

ժամանակաշրջանի բնակավայր, որը շրջապատված է եղել կիկլոպյան պարսպաշարերով: Կատարված պեղումների ընթացքում 

այստեղ հայտնաբերվել են նախապատմական  բերդամրոցներ, 

դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ:  Իսկ այստեղից հանված ռազմակառքերն ու սայլերը,նաեւ բազմաթիվ 

հնագիտական նյութերը Հայաստանի պատմական թանգարանի 

հազվագյուտ զարդերից են:  Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները,  Կիկլոպյան ամրոցի եւ Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, որոնք գտնվում են գյուղից 2 կմ հարավ, եւ Իշտիկունի քաղաքի գրավման մասին 

Արգիշտի առաջինի հայտնի արձանագրությունը, որը տեղակայված է գյուղի կենտրոնում  Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա են գտնվում Լճաշենի հայտնի  “Կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին:  Այն գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն, որը փռված է 15 բլուրների . նրանց լանջերի ու ձորակների վրա: Լճաշենի ամրոցն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր  քարաբուրգեր ու աշտարակներ:  Ամրոցը ծածկված է  բազմաթիվ ավերակներով:Պարիսպը կառուցվել է բլուրների առավել բարձր լանջերի վրա, որոնք իրենց մեջ են ընդգրկել  անմատչելի ժայռեր: