ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

 Մարզի տարածքում է գտնվում Սևան Ազգային պարկը: Տարածքը կազմում է  147 343 հա, որից  22 585 հա ցամաքային տարածքներ են: Պարկում առանձնացված  են հատուկ գոտիներ`  արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, որտեղ գործում  են հանգստյան տներ, հյուրանոցներ, հանգստի կազմակերպման անհատական օբյեկտներ: Առանձնանում է նաև  տնտեսական գոտին, որն ընգդրկում է ձկնային և անտառային տնտեսությունները: Զարգանում է խեցգետնաբուծությունը: Պարկում հայտնի են շուրջ 1600 տեսակի բույսեր:

Հայաստանում տարածված  60 տեսակի ջրային բույսերից 19-ը աճում են այստեղ: Լճի մակարդակի իջեցման հետևանքով ազատված հողագրունտները ծածկված են  արհեստական  անտառներով: Կենդանական աշխարհը ներկայացված է ձկների 9, երկկենցաղների 3, սողունների 17, թռչունների 267, կաթնասունների 34 տեսակներով: Կան  սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ` Սևանի իշխան, բախտակ, բեղլու, կողակ:

Ազգային պարկի ցամաքայինմեծ հատված է զբաղեցրել Սևանի  թերակղզին, այն  երիզված է արհեստական անտառակներով, իսկ գագաթային մասում պահպանվել են լեռնատափաստանային բուսականության պատառիկներ: