ՁՈՆ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ 

                                  ԱՇԽԱՐՀԻ

                           

Գեղարքունյաց աշխարհ հայոց գեղանի,

Բնօրրանն ես դարձել վաղուց

Հազարամյա հայերի,

Անմահական աղբյուրներդ,

Ծովը զմրուխտ` Սևանի,

Կյանք են տվել սերունդներին

Իմ Հայաստան աշխարհի:

 

Պատմիչներն ու

Գուսանները քո մասին,

Հազար լեգենդ,

Գովերգեր են հորինել...

Ամրոցներդ հզորազոր,

Թեյշեբանի ու Խալդի,

Հնամենի խաչքարերն ու

Վանքերը մեր պապերի...

Հավերժացնող հավերժություն`

Իմ Հայաստան աշխարհի: