ԻՆՉՊԵ±Ս ԹՈՂՆԵԼ ԾԽԵԼԸ

ԻՆՉՊԵ±Ս ԹՈՂՆԵԼ ԾԽԵԼԸ

Օրական հազարավոր մարդիկ իրենք իրենց տալիս են այս հարցը: Բայց ինչ միջոց ասես չի անցնի ծխող մարդու մտքով, միայն թե ազատվի այդ կախվածությունից: Այժմ ծխելը թողնելու մեթոդների ԹՈՓ 7-նյակ `

1. Եվ այսպես առաջին հորիզոնականում մի ամերիկացի է, որը ծխելը թողելու համար օգտագործել է հեղուկ: Խոսքը ալկոհոլային խմիչքների կամ դեղերի մասին չէ, այլ սովորական ջրի: Երբ զգացել է ծխախոտ օգտագործելու պահանջ` ուղղակի ջուր է խմել: Մոտ մեկ ամիս պահանջվեց այս մարդուց որպեսզի իսպառ թողնի ծխելը և այդ ընթացքում նա գրեթե 150լ ջուր է խմել:

2. Երկրորդ տեղում է մի անգլիացի ուսանողուհի, որը ծխելու թոխարեն ընտրել է առողջ ապրելակերպը: Նա մի պարան է վերցրել և  հենց ծխելու պահանջ է զգացել սկսել է պարան թռնել: Այդպիսով կամքի ուժ գտնելով ոչ միայն կարողացել է թողնել ծխելը, այլ նաև  մարզվել և  դա նրան հաջող-վել է:

3. Երրորդ հորիզոնականում է մի ռուս ուսանողուհի, որը չէր սիրում մարզվել, սակայն շատ էր սիրում մաստակ: Ամեն անգամ երբ ծխա-խոտի  պահանջ էր զգում` ուղղակի մաստակ էր ծամում: Մի քանի ամիս շարունակ անդադար ծամելուց հետո նրան հաջողվեց հրաժարվել ծխախոտից: Ի դեպ նշեմ, որ նա գրեթե 2 տարի ծխախոտ է օգտագործել մինչև այս մեթոդը:

4. Չորրորդ տեղում մի քաղցրասեր երիտասարդ է, որը մտածել է մի հետաքրքիր հնարք ծխախոտը թողնելու համար: Նա ուղղակի ծխախոտի տուփի մեջ կոնֆետ է լցրել և  ծխելու փոխարեն կոնֆետներ է կերել ընդմիջման ժամանակ: Որոշ ժամանակ անց այս մեթոդը տվել է իր արդյունքը և  նա վերջնականապես հրաժարվել է ծխելուց:

5. Հինգերորդ տեղում մի կին է, որը 30 տարի անընդմեջ ծխելուց հետո մի օր որոշել է ուղղակի թողնել այն ընդմիշտ: Երբ ծխելու պահանջ է զգացել վերցրել է ծխախոտի գլանակը և սկսել է մասնատել այն, այդպես մինչև ֆիլտրը: Մեծ կամքի ուժ է պահանջվել այդ կնոջից, սակայն ի վերջո նրան հաջողվել է այդքան տարիների ծխելուց հետո միանգամից թողել այն:

6. Վեցերորդ տեղում նույնպես մի Ուկրաինացի աղջիկ է, որը շատ անսովոր, տարօրինակ և  զզվելի մեթոդ է կիրառել ծխախոտը թողնելու համար: Նա ուղղակի կերել է ծխախոտի պարունակությունը և  այդպիսով մեկընդմիշտ վերջ դնելով այդ վնասակար սովորությանը:

7. Յոթերորդ տեղում մի խելացի մարդ է, որը ընտրել է ուղղակի ամենահեշտ տարբերակը ծխախոտը թողնելու համար: Նա ծխախոտը վառել է հակառակ` ֆիլտրի կողմից և այդ զզվելի համը ուղղակի նրան ստիպել է թողնել ծխելը: Ասում են, որ այդ կերպ ամենաքիչը 3 օր մարդ ցանկություն չի ունենում ծխախոտ օգտագործելու, մնացածը արդեն կամքի ուժից է կախված:

Իրականում յուրաքանչյուր ոք կարող է թողնել ծխելը, եթե իսկապես ցանկանա դա: Ամենակարևորը գիտակցելն է, որ նիկոտինից կախվածությունը նույնպես անցողիկ է և ուղղակի մի փոքր ժամանակ և կամքի ուժ է պահանջվում վերջնականապես հրաժարվելու  ծխախոտից: Իսկ թե ինչ մեթոդով կթողնեք ծխելը` դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ կարևորը արդյունքն է:

10 ՈՒՏԵԼԻՔ, ՈՐՈՆՔ ԿԲՈՒԺԵՆ ՁԵՐ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զուր չեն ասում, որ բնությունը լավագույն դեղատունն է: Այստեղ կա ամեն ինչ բոլոր տեսակի հիվանդություններն ու ցավերը բուժելու համար: Պարզապես պետք է կարողանալ  այդ դեղատնից ճիշտ օգտվել՝ սովորելով թե բնության որ բարիքը, որ դեպքերում է օգտակար: Իսկ դա անել կսովորենք միասին հենց հիմա:  

Եվ իսկապես ինչո՞ւ ընդունել հաբեր, եթե կարող ես ուտել այս ուտելիքները, որոնք կօգնեն քեզ բուժել մարդկային ամենատարածված 11 հիվանդությունները:

                           

Ի՞նչ օգտագործել, եթե ունեք հետևյալ խնդիրները՝

# 1 Մկանացավի դեպքում

 

Ամեն օր ֆիզիկական վարժություններից առաջ և հետո օգտագործեք մեկ գավաթ թթու կեռաս, կամ երկու բաժակ կեռասի հյութ:

Գիտական բացատրությունն այն է, որ կեռասն իր մեջ պարունակում է հակաբորբոքիչ ֆերմենտներ, ինչպիսին է «ibuprofen-ը» և չի առաջացնում երիկամների կամ ստամոքսի հետ կապված որևէ կողմնակի էֆեկտ:

  #2 Վատ հիշողության դեպքում

Ամեն օր օգտագործեք քառորդ գավաթ արևածաղկի սերմ

Գիտական բացատրություն այն է, որ վիտամին E-ով հարուստ սերմերը կպահպանեն ուղեղի բջիջները ստրեսի պատճառած օքսիդացումից, որը կհանգեցնի ավելի լավ հիշողության: Վատ մեթոդ չէ նաև հին ու բարի մեղրաջուրը:

 #3 Հոգնած մկանների դեպքում

Ամեն օր օգտագործեք խնձոր

Գիտական բացատրությունն այն է, որ խնձորի կեղևը հարուստ է ուրսուլիկ թթվով, որը նպաստում է աճի հորմոնի (IGF1) արտադրությանը և ապահովում մկանների սնուցումը:

 #4 Ցրվածության դեպքում

Ամեն օր օգտագործեք մեկ ձու

Գիտական բացատրությունն այն է, որ ձվերը պարունակում են օրգանական այնպիսի նյութեր, որոնք օգնում են ուղեղին կառավարել մարմինը և միևնույն ժամանակ պահել բջիջիջների մեմբրանի ամբողջական կառուցվածքը:

 #5 Մաշկի ծերացման դեպքում

Ամեն օր օգտագործեք մեկ նարինջ կամ 250մլ նարնջի հյութ:

Գիտական բացատրությունը այն է, որ վիտամին C-ն նպաստում է հատուկ սպիտակուցի սինթեզմանը, որը իր հերթին պահապանում է մաշկի էլաստիկությունը:

 #6 Դեպրեսիայի դեպքում

Ամեն օր օգտագործեք մեկ գավաթ շականակագույն բրինձ:

Գիտական բացատրությունը կայանում է նրանում, որ կարբոհիդրատները նպաստում են սերատոնինի սինթեզմանը, որը կարևոր նյարդահաղորդիչ է և ունի տրամադրության կառավարման և անհանգստության թուլացմանը նպաստող դեր:

 #7 Անքնության դեպքում

Օգտագործեք հավի միս, օրական 125 գրամ:

Գիտական բացատրությունն այն է, որ մելատոնինի (քնեցնող հորմոն) սինթեզման համար անհրաժեշտ ամինաթթու տրիպոֆանը ասոցացվում է հնդկահավի հետ, սակայն այն ավելի շատ առկա է հավի մսի մեջ:

 #8 Այտուցված աչքերի դեպքում

Օգտագործեք մեկ գավաթ կանաչ թեյ ուտելուց առաջ:

Գիտական բացատրությունը կայանում է նրանում, որ հաճախ հեղուկի կուտակման հետևանքով այտուց է առաջանում, որն աչքերի տակ մուգ կլորակների ձևավորման պատճառ է դառնում: Կանաչ թեյի միջոցով կանխվում են մարմնի անցանկալի այտուցները:

 #9 Ստամոքսի խանգարման դեպքում

Ճաշից հետո օգտագործեք մեկ կամ երկու անանուխ:

Անանուխը մարսողության բարելավման միջոց է և նաև նպաստում է ստամոքսաղիքային ցավերի թուլացմանը:

#10 Թուլության դեպքում

Ամեն օր գտագործեք մեկական բանան

Գիտական բացատրությունն այն է, որկալիումով հարուստ այս միրգը նաև մագնեզիումի լավ աղբյուր է: Մագնեզիումը քիմիական տարր է, որը շատ կարևոր է էներգիայի առաջացման և կուտակման համար:

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՏԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆՊԱՍՏՈՂ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Նրանք գտել ենք 10 կերակուրներորոնք շատ նման են այն մարմնի մասերին, որոնք սնուցվում են այդ ուտելիքներն ընդունելիս:Օրինակ ուղեղի աշխատանքը լավ-ացնող ընկույզն ունի հենց ուղեղի տեսք:Մի°թե սա զուգադիպություն է:Հնարավոր է:

1. Գազար`աչք.

Երբ գազարը բաժանում ես հորիզոնական շերտերի, ապա շերտերից յուրաքանչյուրում կարող ես տեսնել`աչք: Եթե ավելի մոտիկից նայես շերտին, ապա գազարի ռադիացվող գծերը կհիշեցնեն բիբը և ծիածանաթաղանթը: Եվ իսկապես ձեր մայրիկի պատմությունները ճիշտ էին` կեր շատ գազար և աչքերդ լավ կտեսնեն: Գազարը հարուստ է վիտամիններով և անտիօքսիդներով, ինչպիսիք են beta-carotene-ն, որի առկայությունը կասեցնում է  առաջնային տեսողության կորուստը տարեց մարդկանց մոտ:

2.Ընկույզ`ուղեղ:

Ընկույզի մակերեսի գալարները և փոսերը հիշեցենում է մարդկային ուղեղը, իսկ պոպոքի ամբողջական կառուցվածքը հիշեցնում է ուղեղի 2 կիսագնդերը: Կարծես թե բնավ էլ պատահական չէ, որ դիետոլոգներն ընկույզին շատ հաճախ կոչում են ՙուղեղի սնունդ՚: Ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ omega-3 ճարպաթթու, որն էլ մեծապես նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը:

3. Կարոս (րպսՖՊպՐպռ)- ոսկոր:

 Երկար և յուղալի կարոսի կապոցը հիշեցնում է մարդու ոսկորներ, և այո կարոսը լավ է ոսկորների ամրության և առողջության համար: Այն լավ սիլիկոնի աղբյուր է, որը ոսկորի մոլեկուլար կառուցվածքի մեջ է մտնում և հետևաբար կարոսը լավ է ոսկորների համար:                     

4. Ավոկադո` արգանդ:

 Էլեկտրական լամպի տեսք ունեցող ավոկադոն նման է արգանդի, և այն նաև օժանդակում է առողջ սերունդ տալուն: Դիետոլոգ  Էլիզաբեթ Սոմերը, ով ՙԵրջանկության Համար Կեր Քո Ձևով՚ գրքի հեղինակն է, ասում է. ՙԱվոկադոն վիտամին B9-ի լավ աղբյուր է: Այն նվազեցնում է արգանդի վզիկի dysplasia-ի առաջացմանը, որը քաղցկեղի նախնական վիճակ է՚:    

5. Կակղամորթեր(ՎՏսսþրՍՌ) ամորձիններ

 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կակղամորթերը, որոնք նման են ամորձինների, լավ ազդեցություն են թողնում տղամարդու սեռական օրգանների վրա: Հոլանդիայում հետազոտություններ կատարող գիտնականները խորհուրդ են տալիս դիետայի մեջ համատեղել վիտամին B9-ը և ցինկը: Նրանք նշում են, որ կակղամորթերը հարուստ են այդ երկու էլեմենտներով, և հետևաբար ունեն մեծ դրական ազդեցություն տղամարդկանց սպերմայի որակը լավացնելու վրա

6. Գրեյպֆրուտ`կուրծք

 Երկու կլոր ցիտրուսային մրգերը` լիմոնը և գրեյպֆրուտը չափազանց նման են կնոջ ձևին և դա զուգադիպություն չէ: Գրեյպֆրուտ պարունակում է միացություններ ինչպիսիք են լիմոնոիդները, որոնք լաբորատոր պայմաններում ունեն քաղցկեղի զարգացումը կասեցնող դեր:

7. Լոլիկ` սիրտ

 Կտրեք լոլիկի մի շերտ և անպայման կտեսնեք, որ նրա խոռոչները հիշեցնում են սրտի կառուցվածք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լոլիկում պարունակվող միացությունները իջեցնում են սրտային հիվանդությունների ռիսկը թե տղամարդկանց և թե կանաց մոտԻսկ եթե դուք լոլիկը կլանեք ձեթի, կամ ձիթապտղի յուղի հետ, ապա դա կլավացնի անհրաժեշտ միացությունների յուրացումը ձեր կողմից մոտ 10 անգամ:

8. Կարմիր գինի` արյուն

Կարմիր գինին, որը հարուստ է անտիօքսիդներով և պոլիֆենոլով չափազանց նման է արյանը: Երբ գինի եք ըմպում, լցվում եք առողջ մասնիկներով, որոնք պաշտպանում են Ձեզ` արյունը ոչնչացնող այնպիսի տարրերից, ինչպիսիք են օրինակ խոլեստերինը, որը սրտային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է: Գինու մեջ կան նաև արյունը նոսրացնող միացություններ, որոնք իջեցնում են երակներում խցանումների ռիսկը: Հենց խցանումներն են, որ կաթվածի պատճառ են դառնում:

9. Քաղցր կարտոֆիլ` ենթաստամոքսային գեղձ

 Երկարաձև քաղցր կարտոֆիլը շատ նման է ենթաստամոքսային գեղձին, և նաև ունի շատ դրական ազդեցություն տվյալ օրգանի աշխատանքի և պահպանման համար: Քաղցր կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ կարոտին, որը ակտիվ հակաօքսիդանտ է և  պաշտպանում է մարմնի հյուսվածքները, այդ թվում ենթաստամոքսային գեղձը:

10. Կոճապղպեղ- ստամոքս

 Այն մարդիկ, ովքեր երբևէ խմել են կոճապղպեղի օշարակ, երբ ստամոքսի ցավ են զգացել, անպայմանորեն գիտեն կոճապղպեղի հակափսխեցուցիչ ազդեցության մասին:

Վերնաշապիկ, որի շնորհիվ կարող ես մոռանալ ամրագոտին կապելու տհաճ պարտականությանդ մասին
ԿՈԿԱ-ԿՈԼԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 10 ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Versace-ն, Etro-նև Alberta Ferreti-ն ներկայացրել են Կոկա կոլա ըմպելիքի շշերի իրենց դիզայնը:

   Մինչ իտալացի դիզայներները հեղինակային հավաքածու են ներկայացնում Coca-Cola-ի համար, ես Ձեզ ուզում եմ ներկայացնել այդ ըմպելիքի ոչ սովորական օգտագործման եղանակները.

Պարտադիր չէ, որ այն օգտագործվի միայն խմելու նպատակով....

1. Հեռացնել ժանգը

Կոկա-Կոլան հանդիսանում է ժանգը հեռացնելու  հոյակապ միջոց: Եթե դուք ունեք  կենցաղային իրեր, որոնք պատված են ժանգով, կարող եք գիշերը այն ներծծել Կոլայի մեջ, իսկ առավոտյան լվանալ և ապշել նրանց արտաքին տեսքից: Կոլայի հատկությունները օգնում են ոչնչացնել ժանգի մասնիկները, որոնք մեծապես թեթևացնում են  մաքրման պրոցեսը: Դուք կարող եք  օգտագործել Կոկա Կոլան կտորի վրա եղած ժանգը հեռացնելու համար: Պարզապես պետք է լցնել մի քիչ Կոլա և շրջանաձև շարժումներով մաքրել այն:

2.Լվանալ պատուհանները

Կոլայի մեջ պարունակող լիմոնի աղը շատ արդյունավետ է պատուհանների մաքրման համար: Այն հատկապես օգտակար է ավտոմեքենաների ապակիների համար:

3.Օգտագործել ուտեստի մեջ

Կոլան  հաճախ օգտագործվում է որպես բաղադրամաս տարբեր ուտեստների պատրաստման ժամանակ: Դուք կարող եք այն կիսով չափ խառնել Ձեր  սիրած սոուսի հետ և ստացված խառնուրդի մեջ մարինովացնել հավը: Կոլայի մեջ պարունակող շաքարավազը հավին  փայլուն  տեսք կհաղորդի եւ կարամելի համ կտա, իսկ լիմոնի աղը հրաշալի համ ու հոտ կհաղորդի:

4.Ձերբազատվել տհաճ հոտերից

Եթե Ձեր տանը կամ բնակարանում չգիտես որտեղից տհաճ ու անտանելի հոտ է հայտնվել, ապա դույլի մեջ ախտահանող հեղուկի հետ միաժամանակ ավելացնելով մի փոքր Կոկա Կոլայի հեղուկ, կարող եք լվանալ հատակը և հեշտությամբ ազատվել տհաճ հոտից: Ավելին, եթե Ձեր վրայից, կամ ձեռքերից է տհաճ հոտ գալիս, կարող եք լցնել կոլան մի քանի վայրկյան շփել դրանով, այնուհետեւ լվանալ մաքուր ջրով և վերջ: Կոլան նաև շատ լավ ազդեցություն է թողնում մազերի վրա:

5.Ցավազրկել խայթոցը

Կոլայի մեջ պարունակող քիմիական նյութերը կարող են շատ արդյունավետ լինել մեդուզայի խայթոցից առաջացած ցավը  չեզոքացնելու գործում: Ամենայն հավանականությամբմարդկանց մեծ մասը  ցավազրկողներ չի տանում  լողափբայց մի շիշ կոլա միշտ էլ կգտնվի: Մի քանի կաթիլ կարող եք լցնել խայթոցի վրա և անմիջապես թեթևություն կզգաք:

6.Մաքրել կաթսաները

Երբեմն կաթսաների կամ սպասքի հատակը պատվում է սև մրուրով և դրա հեռացնելը գրեթե անհնար է լինում: Այն առաջանում  է ուտելիքի այրվելու հետևանքով: Որպեսզի հեռացնեք այդ սեւ բծերը եւ վերականգնեք արտաքին փայլուն տեսքը անհրաժեշտ է կոկա կոլան լցնել ամանի մեջ և այդպես դնել գազօջախին`մարմանդ կրակի վրա, ապա մեկ ժամ անց լվանալ կաթսան և հիանալ նրա տեսքով:

7.Լվանալ հագուստը

Որոշ կտորների վրայից շատ դժվար է հանել բծերն ու հետքերը: Դրա համար էլ կարող եք սովորական լվացող հեղուկի հետ խառնել մի քիչ Կոլա և լվանալ սովորական  ռեժիմովԱյն արդյունավետ կերպով հեռացնում է նույնիսկ արյան հետքերն ու հագուստի տհաճ հոտը:

8.Ազատվել այգու որդերից

Բանկայի մեջ կարող եք կոլա լցնել և այն տեղադրել այգում: Տարբեր տեսակի որդեր կարող են լցվել այդ ամանի մեջ ու այլևս այդտեղից դուրս չպրծնել:

9.Բուժել ինքդ քեզ

Coca-Cola-ն, տարօրինակ կերպով շատ օգտակար է խանգարումների դեպքում: Ամենատարածվածը` դրա օգտագործումն է  ստամոքսի խանգարման դեպքում:

Ընդամենը մի բաժակ կոլա խմելուց հետո այլևս սրտխառնոց չեք ունենա: Այն նաեւ հիանալի միջոց է  լուծի և կոկորդի ցավի դեմ:

10.Օգտագործել որպես պայթուցիկ

Մարդկանց մեծ մասը ծանոթ էլսել է  Մենթոսի (անանուխի կոնֆետ) և կոլայի փոխազդեցության մասին: Եթե կոլայի մեջ գցեք մենթոսի մի հատիկ ապա տեղի ունեցող քիմիական ռեակցիայի հետևանքով ականատես կլինեք հզոր պայթյունի:

Հ.Գ Սակայն այս ամենով հանդերձ, Կոկա Կոլան ինձ հա-մար մնում է խմիչքների թագուհին: Եվ առաջ ընկնելով իտալական դիզայներներից, ուզում եմ ներկայացնել Կոլայի հայկական դիզայնը: /Տես նկարում/

ՙԿոկա-Կոլայի՚ անդավաճան սիրահար`Մետաքս

ԱՄԵՆԱԾԻԾԱՂԵԼԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

Ներկայացնում ենք աշխարհի ամենա-ծիծաղելի անուններով 10 ֆուտբոլիստների ցանկը.

1. Սթիվ Մանդանդա-Մարսել (Ֆրանսիա)

2. Ծիծինյո- Ռոմա (Իտալիա)

3. Մարիան Գադ-Սանթոս (Բրազիլիա)

4. Ջամալ Գեյ- Կալեդոնիա

5.Աբդուլա Դուռակ-Կայսերիսպոր (Թուրքիա)

6.Զոլտան Չուռկա-Տամեկա (Էստոնիա)

7.Ահմեդ Ախախաուի-Վոլենդամ (Հոլանդիա)

8.Աբու Օգոգո-Արսենա լ(Անգլիա)

9.. Մարիոշ Պոպկա-Տիմիշուարա (Ռումինիա)

10.Պապա Բաբակար Դիավարա- Սեվիլյա (Սենեգալ)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.Պատերազմից հետո զինվորը զանգում է ծնողներին և ասում ,որ ցանկանում է գալ տուն ու բերել ըկերոջը, որ կորցրել է իր մի  ոտքը և ձեռքը: Ծնողները առարկում են` ասելով, որ նա ուղղակի ավելորդ բեռ կլինի ընտանիքի ուսերին: Տղան կախում է լսափողը: ՄԻ քանի օր անց լուր է հասնում, որ զինվորն ինքնասպան է եղել: Երբ ծնողները գնում են դիահերձարան`դիակը ճանաչելու, տեսնում են, որ տղայի մի ոտքն ու մի ձեռքը չկան...

 

2.Էյնշտեյնը շատ էր սիրում Չապլինի կինոնկարները: Մի անգամ նա գրում է Չապլինին. ՙՁեր ֆիլմերը բոլորին հասկանալի են, կարծում եմ շուտով դուք շատ հայտնի կդառնաք՚: Հետևում է Չապլինի պատասխանը. ՙԵս ինքս զարմացած եմ. ձեր թեորեմները քչերին են հասկանալի, բայց դուք շատ հայտնի եք՚:

 

ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔ

Մի զույգ տեղափոխվում է նոր բնակարան:

Առավոտյան արթնանալիս կինը նայում է պատուհանից դուրս և տեսնում, որ հարևանը լվացք է կախում:

- Նայիր, թե ինչ կեղտոտ է նրա լվացքը և ասում է նա ամուսնուն:

Սակայն ամուսինը թերթ էր կարդում և ասածին ուշադրություն չի դարձնում:

- Հավանաբար, նրա օճառը վատն է, կամ նա պարզապես չգիտի` ինչպես մաքուր լվանալ: Պետք է նրան սովորեցնել:

Եվ այսպես ամեն անգամ, երբ հարևանը լվացք էր կախում, կինը զարմանում էր, թե ինչ կեղտոտ է այն:

Մի առավոտ, պատուհանից դուրս նայելիս, կինը բացականչում է.

- Օհ, այսօր լվացքը մաքուր է: Հավանաբար սովորել է մաքուր լվանալ:

- Ոչ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես այսօր ես մի փոքր վաղ եմ արթնացել և մաքրել մեր պատուհանը:

Մեր կյանքում էլ է այսպես: Ամեն ինչ կախված է այն պատուհանից որի միջով մենք նայում ենք, թե ինչ է դրսում կատարվում: Եւ նախքան դիմացինին քննադատելը պետք է համոզված լինենք, որ մեր սրտերը եւ նպատակները մաքուր են:

ԻՆՉՊԵՍ ԳՐԱՎԵԼ ԳՈՒՄԱՐԸ ԴԵՊԻ ՔԵԶ

ՏԱՆԸ

 

Որպեսզի Ձեր վաստակած գումարը սիրի Ձեր տունը, աշխատավարձի օրը չպետք է ծախսեք ոչ մի դրամ: Ամբոջ գումարը պետք է գիշերի Ձեր տանը: եթե տարվա ընթացքում տանը կլորիկ գումար պահեք, այն կսկսի դեպի իրեն ձգել հաջողությունն ու փողը:

Փող չի լին եթե` սկսեք սուլել տան տարածքում, եթե սեղանի վրայից հացի փշուրները ձեռքով հավաքեք, կամ մաքրեք: Չպետք է հարևանուհուն պարտքով հաց և աղ տաք, այդ դեպքում Ձեր տան հաջողությունը կարող է լքել Ձեզ և գնալ ուրիշ ընտանիք:

 

            ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

 

            Աշխատավարձի բարձրացման խնդրանքով ավելի լավ է դիմել չորեքշաբթի օրերին: Գումար մի ծախսեք երկուշաբթի օրը, պարտք մի վերցրեո երեքշաբթի և պարտք մի տվեք ուրբաթ օրերին: Եթե փող եք պարտք տալիս, կամ վերցնում, ապա դա արեք միայն առավոտյան ժամերին, այլապես երեկոյան գումարի հետ կապված ցանկացած գործարք տանում է դեպի սննկացում: Աշխատեք  երբեք պարտքով գումար չվերցնել, այլ ավելի շատ գումարը պարտքով տալ, այդպես կարծես թե դուք ծրագրավորում եք, որպեսզի գումարը կրկնակի վերադառնա Ձեզ:

 

            ՀԱԳՈՒՍՏ

 

            Եթե հագուստը կախում եք պահարանում երկար ժամանակով, լավ է, որպեսզի գրպանների մեջ  թեկուզ մի թղթադրամ թողնեք: Փողը չի սիրում ծակ գրպաններ և պոկված կոճակներ:

 

            ԴՐԱՄԱՊԱՆԱԿ

 

Դրամապանակը երբեք դատարկ մի պահեք, թող նրա մեջ գոնե մի թղթադրամ կամ մետաղադրամ մնա: Թղթադրամները դրամապանակում դասավորեք այնպես , որ դեմքը ուղղված լինի դեպի Ձեզ: Ամենափոքր տեղում աննկատ տեղադրեք 1 դոլլարանոց թղթադրամ: Դրամապանակում պահեք նաև  ևս մեկ ՙհաջողակ թղթադրամ՚ /դա կարող է լինել Ձեր առաջին ստացած աշխատավարձից, կամ որը ստացել եք մի լավ մարդուց կամ լավ գործարքից/: Այդ դրամը չպետք է ծախսեք , այն հանդիսանում է ձեր հաջողության խորհրդանիշը , և եթե այն ծախսեք, փողը կվիրավորվի և Ձեր մոտ չի գա:

 

            ԱՆԱՇԽԱՏ ԳՈՒՄԱՐ

 

            Շահումով ձեռք բերված, անազնիվ ճանապարհով աշխատած, նվեր ստացած կամ գտնված գումարը երջանկություն չի բերում, և այն չպետք է պահեք Ձեր մոտ: Այդպիսի գումարը պետք է անմիջապես ծախսեք:

 

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ           

           

            Կարդալով այս ամենը դուք հասկացաք, որ շատ հեշտ է կորցնել գումարը, և միաժամանակ այդքան էլ դժվար չէ այն դեպի Ձեզ ձգելը, գրավելը:

            Որպեսզի չկորցնեք գումարը, հետևեք վերը բերված խորհուրդներին և հարուստ եղեք:

ԱՄԱՆՈՐՅԱ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
  • Տղամարդու կյանքում երեք էտապ կա` Երբ նա հավատում է ձմեռ պապին, երբ չի հավատում ձմեռ պապին  և  երբ ինքն է ձմեռ պապը:
  • Ինչպես դիմավորես Նոր տարին, այդպես էլ քեզ հասնում է:
  • Մենք երկու իսկանա տոն ունենք` Նոր տարին և ուրբաթ  օրը:
  • Դեկտեմբերի 31-ի գիշերվանից մինչև հունվարի 1-ը , ճակատագիրը մեր դեմ բացում  է իր դռները դեպի նոր կյանք, բայց այդ պահին այնքան դժվար է այնտեղ մտնելը:
  • Նոր տարին տոն է, իսկ նոր օրը, իսկ նոր ժամը, իսկ նոր  րոպեն...
  • Ամենից առաջ  դեն  նետիր   անպետք  իրերը ,  քո   հեռախոսի   գրքույկի   մեջ   թող   միայն   այն  մարդկանց   համարները,   որոնք   պոզիտիվ  են,   որոնք   հավատում   են  հրաշքներին, ազատիր   օրգանիզմը   տոքսիններից,  և   կատարիր  վաղեմի  երազանքդ: Տեղ   հատկացրու  նոր   իրադարձություններին  և  այդ   ժամանակ   հրաշքը  մուտք  կգործի   քո  կյանք: 

         

Եվ  ամանորյա  գիշերը , ժամացույցի  զանգերի  ներքո  ցան-կացիր  քեզ   և  քո  հարազատներին   ավելի  շատ  հրաշքներ :

 

·       Ամանորյա գիշերը, ում որ այցելում  ես, բոլորի սեղանները ճռռում են                       ֆինանսական ճգնաժամից:

 

·       Դեկտեմբերի 31-ին, երբ  ժամացույցը խփում է 12-ը, ամբողջ աշխարհում,մարդիկ բաժակ են բարձրացնում եվ մեկը մյուսին ուրախ տարի ցանկանում: Ոմանց համար այս տոնը ոչ այլ ինչ է, քան այն, որ փոխվում են օրացույցի էջերը: Ոմանց համար նոր տարին  խորհրդանշում է նոր կյանքի, նոր հույսերի սկիզբ, հավատ ապագայի հանդեպ: Ուստի հավատով նայենք ապագային....

 

 

 

ԸՆԹԵՐՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԴԱ ԱՐԱԳ

Անլգիաակն համասլարաննրեից մկեում կարատված հեզատոտույթունենրը ցյուց տեվիցն, որ էաակն չէ, թե բառի տարեռն ինչ հրեթանակույթամբ են դավասովրած: Կաերվորն այն է, որ առջաին եվ վրեջին տարեռը լնիեն իրնեց տղեում: Մնցաած տարեռը կրաող են դավասովրել խանռափշոթ կեպրով, իսկ տեսքտն անյուաեմնանյիվ հետշութայմբ կկադրավցի: Դրա պաճտառը կանայում է նարնում, որ մենք կադրում ոչ թե ամեն տառն աառնիձն, այլ բառն ամղոբջույթամբ:

  

ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆԵՐԸ

1. Աշխարհում ամենաերկար մազերը պատկանում են չինուհի Կսի Կվիպինին, ով, երկարացնելով իր մազերը 1973 թվականից, այսօր դրանք հասցրել է 5.63 մետրի։

2.Փաստորեն ամենամեծ քիթը հայերինը չէ այլ…աշխարհում ամենամեծ քիթը պատկանում է թուրք Մեհմեթ Օզյուրեկին։ Նրա քիթն ունի 8.8 սմ երկարություն։

3. Աշխարհում ամենամեծ բերանը պատկանում է Ֆրանցիսկո Դոմինգո Ժոակիմին Անգոլայից. երիտասարդը կարող է այն ձգել մինչեւ 17 սմ։

4. Աշխարհում ամենամեծ շունը՝ 4-ամյա Ջորջն Արիզոնայից, ում քաշը հասնում է 110 կիլոգրամի։ Նրա երկարությունը՝ քթի ծայրից մինչեւ պոչը, 221 սմ է։

5. Աշխարհի Աշխարհի ամենագեղեցիկ շունիկը

4-ամյա Բու-Բուն է։

6 .Աշխարհում ամենափոքր կովն ապրում է Անգլիայի հյուսիսում։ Նրա հասակն ընդամենը 84 սմ է։

7. Աշխարհի ամենաերկար եղունգների ռեկորդը պատկանում է Լաս Վեգասի 45-ամյա բնակչուհուն: Քրիստին Ուոլտոնը ձախ ձեռքին աճեցրել է 3.1 մ երկարությամբ եղունգներ, իսկ աջին` 2.92 մ: Նշենք, որ եղունգների երկարությամբ նախորդ ռեկորդակիրը կորցրել էր իր «չանչերն» ավտովթարի ժամանակ:

8. Կալիֆոռնիայի ուսանողուհի Շանել Թեպերը Գինեսի գրքում հայտնվել է 9.75 սմ երկարությամբ լեզվի շնորհիվ: Շանելի լեզուն երկարում է՝ սկսած 8 տարեկանից, սակայն դա դեռեւս չի անհանգստացնում աղջկան, ավելին՝ նա հաճախ զարմացնում է ընկերներին իր ամենաերկար լեզվով:

9. Իսկ վերջում իմ համար ամնեա- ամենակարևորը`Աշխարհի ամենալավ ֆուտբոլային ակումբըՌԵԱԼ ՄԱԴՐԻԴՆ է: Դե սա իմ ու նույնիսկ  Բարսայի երկրպագուների կարծիքով:

ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ, ՇԱՏԵՐԸ  ՉԳԻՏԵՆ

. Գլուխը կտրած խավարասերը կարող է դեռևս մի քանի շաբաթ ապրել:

Աջլիկները ձախլիկներից 9 տարի շատ են ապրում:

. Մարդու ձեռքերի եղունգները մոտ չորս անգամ ավելի արագ են աճում, քան ոտքերինը:

. Յուրաքանչյուր վայրկյանում աշխարհում խմում են 8000 գավաթ Կոկա  Կոլա:

.  Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

.  Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տարեց մարդկանց տեղ տալ, դրանով դուք ընդգծում եք նրանց տարիքը:

.  Հունաստանում խորհուրդ չի տրվում հյուրընկալվելիս գովել այս կամ այն նկարը, կամ որևէ իր, որովհետև տանտերը այն ստիպված ձեզ պետք է նվիրի:

.  Չինաստանում եթե հյուր գնալիս տանտիրուհուն ծաղիկ եք նվիրում, դա նշանակում է, որ այդ տունն այնքան անշուք է, որ դուք ծաղիկներ եք բերել այն գեղեցկացնելու համար:

. Կապտաչյա մարդիկ ավելի զգայուն են ցավի հանդեպ, քան մյուսները:

Ավանակի աչքերն այնպես են տեղակայված, որ նա միանգամից կարող է տեսնել իր 4 ոտքերը:

.  Եթե Չինաստանի բոլոր մարդիկ կանգնեին աթոռներին ու միաժամանակ ցատկեին ներքև երկիրը իր ուղեծրից դուրս կգար:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1.Մարդիկ առավոտյան 1 սմ-ով ավելի բարձրահասակ են քան գիշերը:

Օրվա ընթացքում հոդերը սեղմվում են:

2.Բոլոր մատներից ամենազգայունը ցուցամատն է:

3. Մարդու օրգանիզմը մեկ վայրկյանի ընթացքում ստեղծում և ոչնչացնում է 15 մլն էրիթրոցիտ:

4.Շատ ուտելու դեպքում լսողությունը ժամանակավորապես վատանում է:

5.Ճաշելիս մարդը կուլ է տալիս 295 անգամ:

6.Եթե 1 մլրդ մարդ միաժամանակ ցատկեն, ապա դա իր ուժով հավասարազոր կլինի 500 տոննա TNT:

7.Երկրի վրա ավելիշատ մարդ է ապրում, քան մահացել է երկրագնդի ողջ պատմության ընթացքում:

8.Որքան ցածր է սենյակի ջերմաստիճանը, այնքան մեծ է վատ երազներ տեսնելու հավանականությունը:

9.Միջատները ավելի շատ խայթում են մարդկանց ոտքերը:

10.Կանայք երկու անգամ ավելի արագ են թարթում աչքերը, քան տղամարդիկ:

11.Օրգանիզմի համար ավելի օգտակար է երկու չորսժամանոց քնի ցիկլը, քան մեկ ութժամանոցը:

12.Մորուքի աճը միջինում կազմում է տարեկան 140 մմ:

13.Տարեկան 4 մլն մարդ է մահանում սանիտարական անբարենպաստ պայմաններից առաջացած վարակներից:

14.Վիճակագրական տվյալների համաձայն մարդն օրվա ընթացքում լոգասենյակ մտնում է 6 անգամ:

15.Ձախ ձեռքով գրող մարդիկ ծամում են ձախ կողմով, իսկ աջով գրողները` աջով:

16.Աշխարհում յուրաքանչյուր 7-րդ վայրկյանում ծնվում է մեկ երեխա:

17.Եթե դուք դադարել եք ծարավել, ապա հարկավոր է խմել սովորականից ավելի շատ ջուր, քանի որ երբ օրգանիզմը ջրազրկվում է, ծարավի զգացումը վերանում է:

18.Ծիծաղն իջեցնում է լարվածության հորմոնների մակարդակը, և ուժեղացնում դիմադրողական համակարգը: Վեցամյա երեխաները օրվա ընթացքում ծիծաղում են միջինում 300 անգամ, իսկ մեծահասակները` 15-100 անգամ:

19.Խշշոցը, որը մենք լսում ենք խխունջից, օվկիանոսի ձայն չէ, այլ ավելի ճիշտ ականջի անոթներով հոսող արյան ձայնն է:

20.Նրանք, ովքեր թողել են ծխելը, պետք է քնեն մեկ ժամ քիչ:

21.Ամեն տարի 4000 մարդ վանսվածքներ են ստանում փաթեթով թեյերից:

22.Մարդու օրգանիզմում կա մոտ 100.000 կմ անոթ:

23.Մարդու մաշկի մակերևույթին ավելի շատ օրգանիզմներ կան, քան երկրի վրա` մարդ:

ԻՆՉՈՎ Է ԼԱՎ ԿԻՆ ԼԻՆԵԼԸ...

Մեծ հաճույքով ներկայացնեմ մի քանի համոզիչ պատճառ

1. Կարելի է կռվեցնել տղամարդկանց և հաճույք ստանալ նրանց կռվից

2. Կարելի է անպատասխան ապտակել տղամարդուն :

3. Միշտ կարող ես գտնել մեկին , ով կտանի քո ճամպրուկը :

4. Պետք չի ժամերով մկանները մարզել , որ ինքնահաստատվես :

5. Պարտավոր չես ամբողջ կյանքդ լսելՏղամարդ եղիրարտահայտությունը :

6. Պետք չի կոմպլեքսավորվել ճաղատության պատճառով :

7. Ընտանիքում բոլոր որոշումները դու ես ընդունում, իսկ ձախողումների պատասխանատվությունը ամուսինդ :

8. Կարող ես դուր գալ ղեկավարիդ մի ժպիտով :

9. Մեծ փորը , դա դեռ գարեջրի չարաշահման պատճառ չի :

10. Կարող ես ներկել մազերդ առանց ծաղրի առարկա դառնալու :

11. Վիրավորական չէ ստանալ ավելի ցածր աշխատավարձ , քան ամուսինդ, չէ որ երկուսն էլ դու ես օգտագործելու :

12. Բոլոր սխալներդ կարող ես բացատրել կանացի տրամաբանությամբ:

13.Կարելի է դառնալ երջանիկ` ծաղիկների օգնությամբ:  

14. Պետք չէ օգնել ընկերներին կահույք տեղաշարժել , երբ նրանք տեղափոխվում են :

copy-paste

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԱԶԵՐԻ ՄԱՍԻՆ

§       Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

§       Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով:

§       Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:

§       Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:

§       Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:

§       Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:

§       Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 30-200 մազ:

§       Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:

§       Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:

§       Մազերը կլանում են խոնա-վությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով:

§       Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդե-ղով, նրա հետքերն անպայ-ման կմն-ան մազերում:

§       Մազը հնարավոր  է ձ գ ե լ նրա եր-կարութ-յան 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու             100-200 գ ծանրությանը:

§       Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5-8-մետրանոց հյուսեր:

 

ԵԹԵ ԵՍ ՉՈՒՆԵՆԱՅԻ ԻՆՏԵՐՆԵՏ

Զգում եք էս ինտերնետը ինչքան ա մեզ փչացնում: Ամբողջ օրը զբաղացնում ու գրավում ¿, որի արդյունքում շատ բաներ բաց ենք թողնում, շատ հարցերում էլ տուժում ենք: Գիշերվա ժամը 2-ին որոշեցի գրել ինտերնետի վատ հատկությունների մասին իմ տեսանկյունից:
1Եթե ես չունենայի ինեթ ես հիÙ³ քնած կլինեի:
2Եթե ես չունենայի ինեթ աչքերս ու մեջքս չէին ցավա:
3Եթե ես չունենայի ինեթ ավելի քիչ կջղայինանայի ու քիչ մինի սթրեսներ կտանեյի:
4Եթե ես չունենայի ինեթ ես կոմպի առաջ նստելու փոխարեն տանից դուրս կգայի:
5Եթե ես չունենայի ինեթ մերոնց հետ քիչ կվիճեի:
6Եթե ես չունենայի ինեթ ես ավելի երջանիկ կլինեի:
7Եթե ես չունենայի ինեթ նոթեբուքս չէր մաշի:
8Եթե ես չունենայի ինեթ ընկերներս ինձ բացի ՖԲ-ի նկարներից մեկ-մեկ էլ իրականում կտեսնեին:
9Եթե ես չունենայի ինեթ ես ավելի շատ կզբաղվեի ինձնով:
10Եթե ես չունենայի ինեթ ես լիքը գիրք կկարդայի ու կազբաղվեի ինքնակրթությամբ:
11.Եթե ես չունենայի ինեթ օրվա մեջ մի մաս կհատկացնեի իմ սիրած զբաղմունքներին:
13Եթե ես չունենայի ինեթ……….
ԷՍ ցանկը հաստատ կարելի ա շարունակել, բայց հասկացա, որ եթե ինեթը չլիներ ես հիմ աչէի կարա եսքան բանը գրել ձեր համար  Համ էլ արդեն քունս տարավ:Բարի գիշեր 

ՀԱՐՑԵՐ`ԱՌԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ

1.Ինչու՞ են լիմոնադը պատրաստում արհեստական լիմոնի հյութից,իսկ մաքրող և

 ախտահանողմիջոցները`բնականից:

2.Ինչու՞ ենք  ավելի ուժեղ սեղմում հեռակառավարման վահանակի կոճակը,որի մարտկոցն է նստել:

3.Ինչո՞ւ ենք լվանում սրբիչները,եթե նրանով մաքրում ենք միայն մաքուր ձեռքերը:

4.Ինչո՞ւ են տգեղ աղջիկները ավելի գոհ և հպարտ քայլում:

5.Ինչո՞ւ ենք անջատում ռադիոն`մեքենայում,երբ ճանապարհը վատ տեսանելի է:

6.Ի՞նչ են հաշվում ոչխարները,որպեսզի շուտ քնեն:

7.Ինչո՞ւ է սև սալորը կարմիր,երբ դեռ կանաչ է:

8.Ինչո՞ւ ոչ ոք չի անհանգստանում,որ բժիշկները իրենց գործունեությունը անվանում են պրակտիկա:

9.Ինչո՞ւ են ստերիլիզացնում այն ասեղները,որով կատարում են մահացու ներարկումներ:

10.Երբ դուք լռում եք`ի՞նչ եք ուզում դրանով ասել:

11.Կա՞ կյանք`ամուսնությունից հետո:

12.Կա՞ մթության արագություն:

13.Ինչո՞ւ է սատանան պոզերով:

14.Ինչու՞ ստել,եթե առանց դրա էլ հավատում են

 

ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԶԳԱՅՈՒՆ ԵՆ ՑԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ

16 կնոջ և 16 տղամարդու գլխուղեղի մագնիսառեզոնանսային անալիզը գիտնականներին այն համոզմանն է հանգեցրել, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի սուր են ընկալում ցավի զգացումը: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը, հետազոտության արդյունքները ներկայացվել են  Բիրմինհեմում  կայացած Բրիտանական գաստրոէնթերոլոգիական միության ամենամյա նստաշրջանում:

    Ցավագին զգացումների սպասման ժամանակ կանանց մոտ մեծ ակտիվություն է ցուցաբերում գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է «սպասվելիք ցավի զգացումից խուսափելու շարժման նախապատրաստման ու պլանավորման համար եվ քիչ ակտիվություն` այն հատվածը, որը պատասխանատու է վախի զգացումի համար:

Ցավ զգալիս կանանց գլխուղեղում միախառվում են զգացմունքների ու վախի համար պատասխանատու հատվածները, իսկ տղամարդկանց մոտ նկատվում է հակառակ պատկերը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին...

Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է‰ 30 վայրկյան:

Շատերը գտնում են, որ վաղածին երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման հավանականությունը քիչ է: Թերևս, բայց վաղածին են եղել Նյուտոնը, Դարվինը, Նապոլեոնը, Վոլտերը, Ռուսսոն, Կյուվեն, Հյուգոն, Լամարթինը և շատ ուրիշներ: Վոլտերը և Նյուտոնն ապրել են 84 տարի, Հյուգոն՝ 80 տարի:

 

                    ԴԵՄՔԸ ՄԱՔՐՈՂ ՀՐԱՇԱԼԻ ՍԿՐԱԲՆԵՐ

Սեւ և ամբողջովին դառը սուրճը խմելուց հետո բաժակի տակ մնացած նստվածքից հրաշալի սկրաբ կարող եք պատրաստել չոր, յուղոտ եւ խառը տիպի մաշկի համար: Այդ նստվածքը լավ խառնեք հավասար քանակությամբ բարձր յուղայնությամբ կաթնաշոռի հետ, քսեք դեմքին եւ 1-2 րոպե մերսեք մաշկը: Այնուհետեւ դիմակը եւս 10 րոպե պահեք դեմքին, ապա սենյակային ջերմաստիճանի ջրով լվացվեք:

- Յուղոտ մաշկի համար սեւ սուրճի նույն դառը նստվածքը խառնեք 1թ/գ ծովային աղի հետ կամ սովորական` խոշոր կերակրի աղի հետ: Չոր մաշկի դեպքում ավելացրեք 1ճգ թթվասեր, նույնքան կաթ եւ ձիթապտղի յուղ: Իսկ յուղոտ մաշկի դեպքում վրան ավելացրեք 1ճ/գ յոգուրտ եւ փոքր-ինչ եռացրած ջուր: Նուրբ շարժումներով մերսեք դեմքը 2 րոպե եւ լվացվեք գոլ ջրով:

      

ԽՍՀՄ ՏԱՐԱԾՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԸ ԱՐՑԱԽՈՒՄ Է

 

Տնջրին 2028 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում: Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց եվ ամենաբարձր ծառի: Չինարին ունի 44 մք մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ: Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մք: Տնջրու բնի շրջանագիծը հիմքում 27մ է, իսկ բարձությունը 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ: Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին: Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի: Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն, ինչպես նաև հագեցրել հունձ ու կալ անող շինականի ծարավը, ջրաղացի քարը շարժել:

ԵԹԵ ԵՐԿՐԻ ՎՐԱ 100 ՄԱՐԴ ԱՊՐԵՐ

 

Նյութը հրապարակվել է արգենտինական  “La Primera”  ամսագրում:

Ինչ կլիներ,եթե երկրի բնակչությունը կրճատեինք`դարձնելով ընդամենը 100 մարդ:

Այդ դեպքում.

  • 100-ից 57-ը կլինեին ասիացի, 21-ը եվրոպացի, 14-ը Ամերիկա մայրցամաքից, 8-ը Աֆրիկայից
  • Նրանցից 52-ը կին կլինեին, 48-ը տղամարդ
  • 30-ը սպիտակամաշկ, 70-ը  այլ ռասաների ներկայացուցիչներ
  • 30-ը քրիստոնյա, 70-ը այլ կրոնների հետեվորդներ
  • 89-ը ավանդական սեռական կողմնորոշմամբ, 11-ը նույնասեռական
  • 100-ից 6-ը կլինեին ընդհանուր ունեցվածքի 59-ը տոկոսի  տերը ու նրանք 6-ն էլ Հյուսիսային Ամերիկայից կլինեին
  • 100-ից 80-ը կլիներ ծայրահեղ աղքատ
  • Կարդալ կիմանային նրանցից միայն 30-ը
  • 50-ը թերսնուցում կունենար
  • Ամեն օր կմեռներ 1 մարդ եվ կծնվեր 1-ը
  • Ընդամենը 1 մարդ կունենար բարձրագույն կրթություն
  • Եվ միայն մեկ հոգի կլիներ միակ համակարգչի սեփականատերը:

Այնպես որ, եթե  դուք օրահաց ունեք` ավելի երջանիկ եք քան 50 այլ մարդ:

Եթե ունեք համակարգիչ, երջանիկ եք այն 99-ից , որոնք այն չունեն:

Եթե գիտեք կարդալ, երջանիկ եք 70 այլ մարդուց, որոնք անգամ դա չգիտեն: Եթե չեք ապրում ծայրահեղ աղքատության մեջ, ուրեմն երջանիկ եք 80 այլ մարդուց, որոնք անգամ հագուստ եվ սնունդ չունեն:

Ու եթե դուք այս տարի չմեռաք, ուրեմն ձեր կողքով անցան այն 365 մահերը, որոնք կարող էին տանել Ձեզ:

ԵՎ ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ  ՊԱՏՃԱՌ  ՉՈՒՆԵՔ  ԵՐՋԱՆԻԿ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...

ՍՏԱԽՈՍ  ԵՐԵԽԱՆԵՐՆ  ԱՊԱԳԱՅՈՒՄ ԲԱՆԿԻՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

 

Որքան վաղ է երեխան  սկսում ստել, այնքան ավելի հաջողակ կարող է դառնալ ապագայում` կարծում  են  կանադացի գիտնականները:

Նրանք  պարզել են, որ երկու տարեկանում ստելու ունակությունը ուղեղի արագ զարգացման նշան է: Գիտնականների կարծիքով` սա նշանակում է, որ այդպիսի երեխաները կարող են հաջողակ երիտասարդներ դառնալ:

ՙՀամարյա բոլոր երեխաները ստում են: Ում մոտ լավ է ընթանում ճանաչողական զարգացումը, նա ավելի լավ է ստում: Հնարավոր է` նման  երեխաները հետագայում դառնան բանկիրներ՚,- ասել է Տորոնտոյի համալսարանից  դոկտոր Կենգ  Ին:

Որքան  պատկերավոր է մանկական սուտը, այնքան ավելի  լավ է ճանաչողական  ունակությունների զարգացումը, նշում են  հետազոտողները: Ըստ վիճակագրության`երկու տարեկանում ստում է երեխաների 20 տոկոսը, 3 տարեկանում` 50 տոկոսը, իսկ 4 տարեկանում ստում է փոքրիկների 90 տոկոսը:

Պարզվում է` ամենանենգ տարիքը 12 տարեկանն է, այս տարիքում ստում են համարյա բոլորը: Այս  միտումը սկսում է նվազել 16 տարեկանում, երբ ստում է դեռահասների 70 տոկոսը: Հետազոտությանը մասնակցել է  2-16 տարեկան 1200 երեխա:

Կինը սիրահարվում է 6-րդ հայացքից

 

 Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ կինը սիրահար-վում է ոչ թե առաջին, այլ 6-րդ հայացքից: Ըստ գիտնականների, կինն ընդամենը 45 վայրկյանում կարող է որոշել տղամարդն իրեն համապատասխանում է, թե ոչ, 45 վայրկյան տև ող շփումից հետո կինը կարող է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում տղամարդը, եվ արժե արդյոք շարունակել նրա հետ շփումը: Հետազոտողները վստահեցնում են, որ կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում տղամարդու աչքերի գույնին եվ աչքերի մեջ արտացոլվող ինտելեկտին: Դրանից հետո գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գնահատում են տղամարդու արտաքին տեսքը`  որքան կոկիկ է հագնված, եվ կրում է արդյոք ամուսնական մատանի, ինչին հաջորդում է սանրվածքի ուսումնասիրությունը: Եվ վերջապես, կանայք գնահատում են տղամարդ-կանց ձեռքերը, կոշիկները, քայլվածքն ու ժեստերը, ինչպես նաև հաս-րակության մեջ նրանց պահվածքը:

 

ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԸ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀՈԳՆԱԾ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

 

Մարդկության կեսը  արձակուրդից վերադառնում է ավելի հոգնած , քան մինչև  արձակուրդն էր: Նման  եզրահանգման են եկել  բրիտանացի  սոցիոլոգները` հարցում  անցկացնելով 2500 մենեջերների շրջանում: Դրա պատճառը տեխնոլոգիական  նորամուծություններն են: Ինչպես օրինակ` IPhone-ը, որի պատճառով մարդիկ  աշխատում են նույնիսկ արձակուրդների ընթացքում:

            Պարզվում է` ընտանիքի հետ իրենց հանգիստն  անցկացնելու փոխարեն  հարցվածների մեծ մասը  տենդագին  ստուգում է էլ. փոստը եվ  պատասխանում  գրասենյակից հնչող  հեռախոսազանգերին: Իսկ ոմանք, նույնիսկ, արձակուրդի  ընթացքում  աշխատանքի են գնում:  Հարցվածների 80 տոկոսը խոստովանել է, որ արձակուրդի ժամանակ  ստուգում է էլ. փոստը, 50 տոկոսը պատմել է, որ հեռախոսով  զրուցում է գործընկերների հետ, իսկ 10 տոկոսը` որ հաճախում է գրասենյակ:

            Ըստ հետազոտությունն իրականացրած խմբի ղեկավարի` մենեջերներն  անկարող են  աշխատանքից կտրվել, քանի որ մշտապես մտածում են, թե որքան բան ունեն  անելու  արձակուրդից հետո:

            Ըստ  մեկ այլ  հետազոտողի` շատ աշխատակիցներ դառնում են  աշխատամոլության  զոհ աշխատանքը կորցնելու վախից: Վիճակագրության համաձայն`  մենեջերների մոտ 40 տոկոսը աշխատում  է շաբաթը 50 ժամ: 10 տոկոսը` ավելի քան 60 ժամ:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐՍՊԻ

ԱՄՐՈՒԹՅԱՆ  ԳԱՂՏՆԻՔԸ

Չինացի գիտնականները պարզել են Չինական պարսպի ամրության եվ ՙերկարարկեցության՚ գաղտնիքը: Քիմիկոսները պարզել են, որ կառույցի քարե սալիկներն ամրացնող լուծույթի  բաղադրության մեջ  ներառված է եղել բրնձի մածուցիկ շիլա:

Չժեցզյան  շրջանի համալսարանի պրոֆեսորի խոսքով` մոտ 600 տարի առաջ Չինական  պարիսպը  կառուցող  բանվորները սալիկներն ամրացնող լուծույթը  պատրաստել են եփած  բրնձից եվ թույլ կրից: Այդ ժամանակ  բրնձի շիլայի օգտագործումը բավական առաջադեմ եվ  նորարար քայլ էր:

            ՙԼուծույթի գաղտնիքը օրգանական եվ  անօրգանական նյութերի հատուկ համադրման  մեջ է, որի արդյունքում ստացվում է բարձր  մեխանիկական ամրությամբ օժտված մի նյութ՚,- պարզաբանել  է գիտնականը: Հողի  այն հատվածներում, որտեղ  այդ  լուծույթից մեկ-երկու կաթիլ է թափվել , մինչև հիմա  բույս չի աճում:՚ՙ

 

ԻՆՉ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԵՎ ԻՆՉ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ

 

Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ` Տղամարդիկ սիրում են խորոված  անել միայն մեկ պատճառով. խորոված պատրաստելու մեջ նրանք էքստրիմ  են տեսնում:

            Տղամարդիկ  շատ անձնապաստան մարդիկ են: Իսկ ոմանք էլ այնքան ինքնավստահ են, որ երբ հեռուստատեսությամբ ինչ-որ մրցույթ են դիտում, մտածում են` եթե բավական կենտրոնանան,  ապա կօգնեն իրենց սիրելի թիմին:

            Տղամարդիկ սիրում են շատ սեղմակներով հեռախոս, որովհետև այն թույլ է տալիս, որ իրենց կարևոր մարդ զգան: Եվ բացի այդ, նրանք սիրում  են  առավոտյան առաջինը  մամուլին տեղեկանալ: Այն միտքը, որ իրենք  առաջինը չեն` ՙկործանարար՚ ազդեցություն է ունենում նրանց հոգեկան աշխարհի վրա:

Տղամարդիկ ընդհանրապես հագուստին լուրջ չեն վերաբերվում: Օրինակ` ոչ մի տղամարդ չի լքի տոնակատարությունը, հենց միայն այն պատճառով, որ բացի իրենից` մեկ ուրիշն էլ  է  սև  սմոկինք հագել:

Տղամարդկանց մեծ մասը չի սիրում գնումներ կատարել: Այդ պատճառով խանութներում տղամարդու հագուստը միշտ գտնվում  է առաջին հարկում եվ մուտքի դռան մոտ:

Երբ 4 եվ ավելի տղամարդ հավաքվում են միասին` խոսում են սպորտից: Իսկ երբ 4 եվ ավելի կին հավաքվում են միասին` խոսում են տղամարդկանցից:

Առհասարակ տղամարդիկ ինքնավստահ են, որովհետև մանուկ հասակում իրենք իրենց նույնացնում են  սուպերհերոսների հետ: Իսկ կանանց  ինքնագնահատականը ցածր է, որովհետև մանուկ հասակում կանայք իրենց նույնացնում են Բարբի տիկնիկի հետ:

ԿԱՆԱՅՔ  ՍՈԽԻ ՀՈՏ ՈՒՆԵՆ, ԻՍԿ ՏՂԱՄԱՐԴԻԿ` ՊԱՆՐԻ

Այս եզրակացությանն են հանգել Firmenich ընկերության աշխատակիցները: Firmenich-ը զբաղվում է սննդի եվ պարֆյումերային արդյունաբերության համար համերի եվ հոտերի հետազոտությամբ: Արտասովոր հետազոտության մասին հաղորդում է  “The Daily Telegraph”-ը: Հետազոտությանը մասնակցել է շվեյցարացի 49 մարդ` 25 կին եվ 24  տղամարդ: Կամավորները պետք է քրտնեին կամ շոգեբաղնիքում, կամ հեծանվամարզոցի վրա: Ի դեպ, անկախ փորձագետները, որոնք մասնակցել են հետազոտությանը,նշել են, որ կանանց քրտինքի հոտն ավելի տհաճ է: Հետազոտության ղեկավար Քրիստիան Ստարկենմանը հայտարարել է, որ այս տվյալները կօգնեն մշակելու  նոր տեսակի հոտազերծիչներ տղամարդկանց եվ կանանց համար:

Մինչդեռ որոշ գիտնականներ կասկածում են, թե հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել Շվեյցարիայի սահմաններից դուրս , քանի որ տարբեր  երկրներում մարդիկ  տարբեր կերպ են սնվում: Պրոֆեսոր Թիմ Ջեյկոբի խոսքերով, մարդու հոտը կախված է այն բանից,թե ինչ է նա ուտում, ինչով է լողանում , ինչ հագուստ է կրում եվ ինչ գեներ է ժառանգել:

 

ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՍՈՒՄ

            Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ կանայք տղամարդկանցից  երեք անգամ ավելի շատ են  խոսում ուղեղում առկա մեծ  թվով բջիջների  պատճառով, որոնք պատասխանատու են խոսքի համար: Ի դեպ, իգական սեռի  ներկայացուցիչները խոսելիս  հաճույք են ստանում` լսելով իրենց ձայնը:

       Ամերիկացի գիտնականների հաշվարկների  համաձայն` միջին տարիքի կինն  օրական արտաբերում է  մոտ 20 հազար բառ,  մինչդեռ արական սեռի ներկայացուցիչները  բավարարվում են օրական  13 հազար բառով:

ՍՈՅԱՅԻ  ԱՄԵՆՕՐՅԱ  ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՕԳՆՈՒՄ Է ՏԱՐԻՔՈՎ ԿԱՆԱՆՑ ԱԶԱՏՎԵԼ  ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ

 

            Ալաբամայի համալսարանի փորձառու մասնագետ Դենիել Քրիստին ապացուցել է, որ սոյայի ամենօրյա  օգտագործումը օգնում է տարիքով կանանց ազատվել  ավելորդ քաշից, միառժամանակ պահպանելով սեփական  առողջությունը, զգալիորեն  նվազեցնելով շաքարախտի ու սրտային հիվանդությունների  առաջացման ռիսկը: Իր ուսումնասիրությունների ընթացքում պրոֆեսոր Քրիստին  ապացուցել է, որ սոյան հիանալի կերպով օգնում է նվազեցնել որովայնի, ձեռքերի եվ ոտքերի մաշկի տակ գտնվող ճարպերի քանակը:

    Այսպիսով 1 բաժակ սոյայի ըմպելիքը պարունակում է 120 կկալ, 2,5 գրամ ճարպ, 20 գրամ սոյայի պրոտեին եվ 160 մլգ իզոֆլավոն նյութ,որ պարունակվում է սոյայի հատիկների մեջ:

Վ. ԿԱՏՎԱԼՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

Մեր հարևան Լիպոյ  Մակիտոնը բոյով-բուսով, սիրուն տղա յա: Էսի որ Հերեվան սորվում էր , մե խորոտ-նխշուն ախճիկ ծռումա ըստու վրեն: Քանի որ հիրար շատ ին սիրում, էս Լիպոն  հելավ գնաց, էտ ախճկան բերեց հիրանը խարս: Էս խառսը շատ շնոխքով, ձեռի ջրքով արող-դրող ախճիկ դուս էկավ: Բան որ չէ` ըտու թխվածք թխելը հելե ասելիք. գեղն ասում են Լիպոյ տունը  մե յաշիկ կարաքն ու մե մեշոք  պիսոքը  տսնխինգ օր դեմ չտալումՄենք հլնինք կասինք տնաքանդություն ա, բայց ըտու կիսուր-կերսարի դուրը հալբաթ գալում, որ ձեն չեն անում...

            Էս խառսը թազա գալուկ հլնում, կիսուրից ձու յա ուզում, որ թխվածք անա: Կիսուրն ասում, գնա թալվից բե, խավերն էթում են  մսուրքն են ածում: Խառսը շփշփալեն  էթում մտնում թալվեն, տենում կովը մսրքի դեմը նստուկա: Ծգլվզում, տենում  մսրքի մեջը խինգը խատ ձու կա: Ձեռը պառզում, ձվերին չխասնում: Ոտը թալում, ուզում կովին շենքա, հնցնի, որ ձվերը վերցա: Թառսի նման կովը էտ գախ հլնում կայնում, խառսը մնում կովի վրեն: Կիսուրը տենում խառսը  հուշցավ, ասում կարիբ ախճիկ ա, էթամ տենամ ինչ հելավ: Մտնում թալվեն, տենում խառսը խեձե կովին: Հերեսին խաչ ա խանում, ասում.

            -Հիսսոս քեզի Քրիստոս: Մեղա քե աստված: Բալա ջան, էտ հնչե±ս հելե խեձե կովին:

Գալում խառսին հիչըցնում, էս խառսն էլ  ծղզում, ուշկը էթում, չկանում կիսուրին  բան խասկցնա: Հիրիկվանը  մերը տղին քաշում կրաղ, ասում.

- Բալա ջան, էտա քո չտես , քախկցի կնգան ասա թո չեթա  խեզնի կովին: Կովին չեն խեզնում. կաթը կկտրի: Շատա ուզում` թո իշին խեզնի:

ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՏԽՈՒՐ ՉԷ

Վ. Կատվալյան գրառումներից

Մէ տարի մեր Սաքօյը Հէրէվան խառնիս  են կանչում: Էսի ու հիր կընիկ Վառսիկը, հիր ախպէր Սէրօժը հըլնում են,  խաքուն-խըփուն նըստում  են աֆտօն, էթում  են Հէրէվան: Վոր  խասնում են Հէրէվան, թառսի նըման, էս Վառսիկի  ադմի ցավը բըռնում, էն կըռալն ա կըռում, էն  կռալն ա կըռում... Ինչ անեն, ինչ չանեն, ասում են` հավէլի լավ ա տանք ատամը քաշէլ, նոր էթանք խառնիս, մէկ ա` Վառսիկը էլ սեղանից օքտըվողը չէ: Մըդնում  են էտ ատամ քաշէլու տեղը, տէնում  են բօլ էլ  յեռթ ա, բայց դը ինչ պըտի անին, վոշ մէկը հիր յեռթը ըտոնցը չէր տի, հիրանք էլ են յեռթ կայնում: Գըլնի մէ ժամ  քաշում, չում յեռթը խասնում Վառսիկին: Ըստոնք բըժշկին վըռազցնում  են, թե` շուտ  արա, պըտի էթանք խասնենք խառնիս: Բայց բըժիշկը հիրա գոռծը հըմընից լավ ա  գիդում: Վառսիկին  սըրըսկում, ասում`  էրկու րօպեյից լիզուտ կըթըմբրի, ընձի կասես` ատամըտ կըքաշեմ, կէթաք: Հընցում խինգը րօպէ, Վառսիկը ձէն չըխանում:  Բըժիշկը խառցընում, թէ` լիզուտ չըթըմբըրա±վ: Էսի  գըլօխը տանում-բէրում,  անում` հը°ըըը:

Հինգ րօպէ յետօ յեն խառցընում, էլի` հը°ըըը: Էտենց  մէ քանի դան  վոր անում` հը°ըը, էս Սաքօն էլ չըդիմանում, ասում. - Բըժիշկ ջան, ցավըտ տանեմ, յես ըտու լիզվին ծանօթ եմ, խաչը իմն ա°,  զօրությունը յես  եմ գիդում, էտի թըմբըրօղ լիզու չէ, դու իզուր բանդ մի հէլի: Արի գըլնի`  ատամը քաշա, մենք էթանք, խասնենք մեր խառնսին:

Քավառա համալսարանը շատ խիստ են, ասում  են ուսանողները հըմընօր պըտի դասի գան: Մէ օր էլ մէ  ուսանօղուհի գալում դէկան Ղաջօյանի կուշտը, հիրան-հիրան խընջիկ-մընջիկ հըլնում, հաշկօվ-հընքօվ ուզում  բան խասկըցընա: Էս Ղաջօյանը էլ չըդիմանում, յեռսօտում , ասում.

- Ախճիկ ջան, բան ես ասում` ասա, յես վոնչ քօ հավէսն ունեմ, վօնչ էլ ժամանակ ունէմ, մէ  ֆակուլտէտ իմ հուսին ա , շուտ արա` ասա, մըկա զանգը կըտա:

Էս ախճիկը մէշու հիրանը  հավքըռտում, ասում.

- Հընգեր Ղաջօյան,  յես էրկու ճիժ ունեմ, պախօղ չըկա, չէմ կանա ըտոնցը թօղեմ, հըմընօր գամ դասի: Դու ինչո±վ կանաս ընձի օքնես:°

Ղաջոյանը հիրան չըկորցընում, ասում.

-                  Դը էլ ինչ անեմ, ճըժէրիտ խէտըտ  բե, յես կըպախեմ, դու կէթաս դասի:

  • ՄԵՐՕՐՅԱ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

  • Ճիշտ են ասում, որ իբր  այնպիսի սիրուհի  պիտի ընտրել, ում հետ չամաչեիր կնոջ աչքին երևալ:
  • Մենք արդեն կորցնելու ոչինչ չունենք, բայց սպառնում են դա էլ խլել:
  • Ժողովրդի ծառաները գնալով շատանում  են, ժողովուրդը` գնալով քչանում:
  • Բոլորն ուզում են  դրախտ ընկնել, բայց ոչ ոք չի  ուզում  մեռնել:
  • Երբ գիրքը, կինը կամ փողը ուրիշի  ձեռքն են ընկնում, կորչում են քեզ համար, իսկ եթե  վերադարձնում են, գիրքն արդեն  մաշված է լինում, կինը` փչացած, փողը` մաս-մաս...
  • Դրմագլխի արտահոսքը  Հայաստանից շատ պարզ բացատրություն ունի,  դոլարները  կարոտախտով են տառապում և  ձգտում են  հայրենիք  վերադառնալ:
  • Եթե տղամարդը կնոջն անվանում է ՙթանկագինս՚, ուրեմն` նրան ավելի էժան կին է հարկավոր:
  • Ուրիշի  փողերն հաշվելն անպարկեշտ է, սեփականը` տխուր:
  • Աշխատանքը հաճույք է պարգևում բոլոր նրանց, ովքեր փող են վաստակում:
  • Հավատում եմ, որ  երջանկությունը փող ունենալու մեջ չէ, բայց  ուզում եմ ինքս համոզվել դրանում:
  • Փողը տոն է, որը միշտ ուրիշների հետ է:
  • Դրամապանակը մարդու մարմնի  ամենազգայուն մասն է:
  • Փողը  պահպանելն  ավելի դժվար է , քան ձեռքբերելը:
  • Առաջ տներով էին  ընկերություն անում, հիմա տանիքներով:
  • Այլ երկրներում աշխատում  են . եթե լավ են  վճարում, մեզ մոտ, եթե վճարում են, արդեն լավ է:
  • Մեր երկրում  հեշտությամբ են մահանում , որովհետև   դժվարութ-յամբ են ապրում:
  • Միթե ճշմարտությունն այն բանում է, որ մեզ մշտապես սուտ են ասում:
  • Կյանքը գնալով որքան թանկանում է, այնքան էլ` արժեզրկվում:
  • Պարապությունից միայն հիմարներն են խմում, խելոք մարդիկ միշտ էլ պատճառ գտնում են...
  • Բաղնիքում բոլորը հավասար են:

ՇԻԿԱՀԵՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱԳՐԵՍԻՎ ԵՆ

Շիկահեր աղջիկները հակված են իրենց ավելի ագրեսիվ դրսևորել և ավելի հաճախ վիճել, քան մազերի այլ գույն ունեցողները: Ինչպես հաղորդում է The Times-ը, նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները, ովքեր ուսումնասիրել են ուսանողուհիների պահվածքը: Ըստ գիտնականների` շիկահերները բավական մարտական են տրամադրված: Նրանք ավելի ինքնավստահ են` ի տարբերություն մյուս աղջիկների, չնայած ոչ միշտ են կարողանում իրականացնել իրենց նպատակները: Ինչպես հայտնի է, շիկահերներին ավելի հաճախ ընկալում են որպես առավել հմայիչ կանանց` վարսերի գույնի պատճառով: Սակայն շիկահերներն իրենք ինչ-որ առանձնահատուկ ուշադրություն չեն նկատում` կարծելով, թե դա հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչպես պարզվել է ուսումնասիրության արդյունքում, նրանք ավելի հաճախ են բռնկվում և ափերից դուրս գալիս: Ըստ գիտնականների` այս ամենը վերաբերում է ոչ միայն ի ծնե շիկահերներին, այլև այն կանանց, ովքեր փոխել են իրենց մազերի գույնը` դառնալով շիկահեր: Եվ նախկին շագանակահերներն ու թխահերները սկսում են պահվածքով նմանվել շիկահերներին:

ՎԱՐԴԸ ՆԻՀԱՐԵՑՆՈՒՄ Է

Որոշ ծաղիկների բույրեր կարող են ոչ թե բացել ախորժակը, այլ մարդու մոտ պակասեցնել ուտելու ցանկությունը: Այս եզրակացությանն են հանգել Ավստրալիայի Տաունսվիլի համալսարանի գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ ախորժակը փակելու հատկություն ունի ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը` վարդը: Գիտնականները հետազոտություն են անցկացրել ճարպակալությամբ տառապող 26-30 տարեկան 3200 կանանց մոտ: Մասնակիցների մի մասի սենյակում նրանք դրել են վարդի, մյուս մասի սենյակում` դաշտային ծաղիկների փունջ: Երկու շաբաթ շարունակ փնջերը թարմացվել են ամեն օր, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սենյակում օրական անցկացրել են ամենաքիչը 3 ժամ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն աղջիկները, ովքեր շնչել են վարդի բուրմունքը , ավելի քիչ են ուտելու ցանկություն ունեցել:

ԳՏԵԼ ԵՆ ԽՈՒՄՀԱՐԻ ԴԵՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ

Լեհ բժիշկները առաջարկել են խումհարի դեմ սեփական միջոցը. այն է` ձվածեղը շամպայնով: Եթե խումհարը չի անցնում, ապա կարելի է օգտագործել կանաչ թեյ, կեֆիր, կամ մի քանի բաժակ եռացրած ջուր: Բացի այդ, խումհարը հաղթա-հարելուն օգնում է բանջարեղենով աղցանը:
Այնուամենայնիվ, ինչպես կարծում են լեհ բժիշկները, խումհարի դեմ լավագույն դեղամիջոցը երկու ձվով պատրաստված ձվածեղն ու մեկ գավաթ շամպայնն է: Նման նախաճաշից հետո բժիշկները խորհուրդ են տալիս դուրս գալ եվ քայլել մաքուր օդում:

ԵՂԵՔ ՀԱՄԱԿՐԵԼԻ

Հոգեբանները պնդում են, որ գոյություն ունի շրջապատի համակրանքը գրավելու 5 ձև.
1. Ուշադրություն դարձնել այլոց խոսքերին, բոլոր մարդիկ էլ սիրում են, երբ իրենց լսում են:
2. Յուրաքանչյուր մարդու մեջ գտնել եվ ընդգծել դրական այն հատկանիշները, որոնք համարում եք նրա դրական արժանիքները:
3. Ընդունեք Ձեր սխալները, քանի որ մարդկանց հաճելի չէ շփվել այնպիսիների հետ, ովքեր իրենց անթերի են համարում:
4. Եղեք համբերատար, եթե սովոր եք փակել ձեր աչքերն ուրիշների թույլ տված սխալների առջեվ, այդ դեպքում շրջապատը եվս հաճույքով կների ձեր սխալները:
5. Ասեք ճշմարտությունը, հակառակ դեպքում ձեզ չեն վստահի: Իսկ որտեղ չկա վստահություն, չկա եվ համակրանք:

ԱՄԱՆՈՐՅԱ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ԳԻՇԵՐԸ

Ամանորյա գիշերը փոքրիկ թղթերի վրա գրեք ձեր ամենաբաղձալի ցանկությունները, ծալեք դրանք եվ դրեք բարձի տակ: Հունվարի 1-ին արթնանալով, բարձի տակից վերցրեք առաջին իսկ թուղթը` ըստ ցանկության: Թղթում որ ցանկությունը լինի, այն էլ գալիք տարում կիրականանա:

ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՆՁՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Այսպես գուշակում են Չեխիայում: Ամանորի գիշերը խնձորը կտրում են լայնքով, եվ եթե խնձորի մեջ կորիզը աստղիկի տեսք ունենա, ուրեմն գալիք տարին երջանիկ կլինի:


ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Ամանորյա գիշերը, ժամը 12-ին, ինչ-որ ցանկություն պահեք մտքում, եվ մտովի կենտրոնացեք դրա վրա: Եվ եթե առաջին զանգահարողը տղամարդ լինի, ձեր ցանկությունը կկատարվի, եթե զանգահարողը կին լինի, ուրեմն չի իրականանա:

ԱՄԱՆՈՐՅԱ ԳԻՇԵՐԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ
ՄԻ ՀԻՆ ՁԵՎ ԿԱ` ՁՅԱՆ ՎՐԱ

Անհրաժեշտ է պառկել ձյան վրա` մեջքի վրա, հետո վեր կենալ եվ հեռանալ առանց հետ նայելու: Առավոտյան ուսումնասիրեք այն վայրը , որտեղ պառկել էիք ձյան վրա: Եթե ձյան վրայի հետքը ամբողջովին խծբծված լինի, ուրեմն Ձեր ամուսինը կոպիտ անձնավորություն կլինի, եթե մարմնի հետքը ձյան վրա հարթ լինի, ձեր ամուսինը բարի եվ մեղմ անձ կլինի: Եթե հետքը ձյան վրա շատ խորը լինի, նշանակում է դուք մի քանի անգամ կամուսնանաք, իսկ եթե հետքը հազիվ նշմարվի, ուրեմն դեռ վաղ է ամուսնանալու համար: Իսկ եթե այդ տեղում բլրակ առաջանա, ուրեմն գալիք տարում ձեզ վտանգ է սպասվում:

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՂՑԱՆ

4 հատ կարտոֆիլ,2 կտոր հավի փափուկ միս,/ըստ ցանկության կրաբի ձողիկներ/,4 հատ թթու վարունգ,3 հատ ձու
1 հատ խնձոր,150-200 գրամ պանիր,Մայոնեզ,աղ, պղպեղ ,Զարդարելու համար`նռան հատիկներ, բազուկ եվ սամիթ:

Պանիրը, եփած կարտոֆիլն ու ձվերը անցկացնել քերիչով: Թթու վարունգը եվ եփած հավի միսը մանր-մանր կտրատել: Ապա խնձորը անցկացնել քերիչի մեծ անցքերով, եվ լիմոնի հյութով ցողել, որպեսզի չսևանա: Այս ամենը անելուց հետո, դասավորել ափսեի մեջ հետևյալ հերթականությամբ` յուրաքանչյուր շերտի վրա քսելով մայոնեզ:
I շերտ - կարտոֆիլ` աղով և պղպեղով համեմված
II շերտ - կտրտած վարունգների կեսը,
III շերտ - հավի միսը, կամ ըստ ցանկության կրաբի ձողիկները
IV շերտ - վարունգի մյուս մասը, V շերտ - Քերած ձվերը
VI շերտ - քերած խնձորը, VII շերտ - քերած պանիրը: Վերջում ամբողջ աղցանը պատել մայոնեզով: Ապա նայելով ստորև բերված նկարին զարդարեք աղցանը` նռան հատիկներով, սամիթով և բազուկով, որն օգտագործվում է սլաքների և սրտիկների պատրաստման համար: