N

ՀԱՄԱՅՆՔԻ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Տարածք       /ք.կմ/

Բնակչ.

Բարձր ծովի մակարդակից

1

Գավառ

     180,6

  25 846

           1 985

2

Սևան

       13,8

  23 134

           1 925

3

Մարտունի

       31,3

  11 969

           1 930

4

Վարդենիս

       37,5

  12 679

           1 940

5

Ճամբարակ

       92,0

    7 377

           1 900

ԳԱՎԱՌ 

Գավառ քաղաքը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արեւելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում: Հեռավորությունը Երեւանից - 98կմ: Ծովի մակերեւույթից բարձր է - 2000 մ:

Գավառ անվան ամենահին հիշատակությունը պահպանված է «Դարի գլուխե կոչվող գերեզմանատան միջի խաչքարի արձանագրության մեջ, որը թվագրված է 1374թ.: Բնակավայրը քաղաք է դառնում Հին Բայազետից եկած գաղթականների վերաբնակվելուց հետոԲ 1830թ., որոնք և ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի կոչում են Նոր Բայազետ: 

1995թ. վարչատարածքային նոր բաժանումից հետո ունի մարզկենտրոնի կարգավիճակ: Նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի մեջ Բ դառնալով նրա կենտրոնը: Հնում ունեցել է Գավառ, Նոր Բայազետ, Նոր Պայազիտ, Քյավառ, Կամո անվանումները: Քաղաքի կարգավիճակ ունի 1850թ.-ից: 1959թ.-ին վերանվանվել է Կամո, իսկ 1991թ.-ինԲ ստացել է Գավառ անվանումը: Նախկինում բնակավայրի Գավառ անվանումը տեղացիների կողմից աղավաղվելով դարձել է Քյավառ: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Նոր Բայազետը եղել է բավական աշխույժ առևտրի կենտրոն, այստեղ պարբերաբար կազմակերպվել են կիրակնօրյա շուկաներ, որտեղ վաճառվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաև իշխան ձուկ, որի որսի մենաշնորհը պատկանում էր բայազետցիներին:

Գավառը տեղադրված է Սևանա լճի ափից 7-8 կմ հեռավորության վրա, Գավառագետի ընդարձակ հարթավայրում: Կլիման բարեխառն լեռնային էԲ ցուրտ խստաշունչ ձմեռներով, տաք ամառներով:

Շրջակայքում կան բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Քաղաքի շրջակայքում հայտնաբերված հնություններից պարզվել է, որ Գավառը բնակավայր է եղել շատ վաղ ժամանակներից: Այստեղ կան դեռևս ուրարտական շրջանի հնությունների մնացորդներ, որոնցից առավել հիշատակության է արժանի բերդը, որը պահպանվում է մինչ օրս:Այն գրավել է ուրարտական Ռուսա թագավորը և նոր կառուցումներ կատարել: Այդ մասին գրված սեպագիր արձանագրությունը գտնվեց այստեղԲ 1927թ.:

Միջին դարերում այստեղ գտնվել է Գավառի ավանը, որը եղել է Դվին մայրաքաղաքից դեպի Պարտավ տանող քարավանային ճանապարհի կայանատեղիներից: Շահ Աբասի արշավանքներից հետո բնակավայրն ամայացել է և կրկին վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթած բնակիչների կողմից և ստացել է Նոր Բայազետ անվանումը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2001թ.-ին քաղաքի բնակչությունը կազմել է 26,3 հազար բնակիչ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայքԲ 53%: Քաղաքն ունի մոտ մեկ տասնյակի հասնող հանրակրթական դպրոցներ, երաժշտական դպրոց, մշակույթի տներ, երկրագիտական թանգարան, ԵՊՀ մասնաճյուղ, մարզադպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց և պոլիկլինիկա: Բազմաճյուղ և ինտենսիվ զարգացած է գյուղատնտեսությունը: Քաղաքի գյուղատնտեսության ճյուղերից են դաշտավարությունը, բանջարաբուծությունը և պտղաբուծությունը: Մշակում են կարտոֆիլ ու կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ ու թռչնաբուծությամբ: Գավառն ունի ձկնաբուծարան, որտեղ բուծում են իշխան, ապա մանր ձկնիկներին բաց թողնում Սևանա լիճ:

 

ՍԵՎԱՆ

Քաղաք Գեղարքունիքի մարզում /նախկին`Ելենովկա/: Քաղաք է 1961թ-ից/մինչ այդ եղել է քաղաքատիպ ավան, մինչ այդ` գյուղ/: Հեռավորությունը մարզկենտրոնից` 32 կմ հս-արմ, Երևանից ` 60 կմ: Բնակավայրը գտնվում է  ծովի մակերևույթից 1925 մ բարձրության վրա: Ունի մոտավորապես 23000  բնակիչ: 19-րդ դարի 40-ական թթ. Սևանում զգալի թիվ էին կազմում  Ռուսաստանից գաղթած  մոլոկանները, նաև  Արևմտյան Հայաստանից և  այլ  բնակավայրերից եկածները, որոնք հիմնականում  զբաղվում էին  դաշտավարությամբ և  անասնապահությամբ:  Քաղաքի արդյունաբերության  ուղղությունը  մշակող  արդյունաբերությունն է , որի մեջ առավել մեծ  տեսակարար կշիռ ունեն շինանյութերի, սննդի  արտադրությունները:

2002թ. քաղաքում  գործել են 12 մանր  արդյունաբերական, 1 շինարարական, տրանսպորտային, 38 ծառայություններ մատուցող, 129 մանրածախ  առևտրի գործող օբյեկտներ, որոնցից 6-ը հանրային սննդի  օբյեկտներն են, 4-ը սպառողական ապրանքների և 1-ը  գյուղարտադրանքի շուկաներ:

2002թ. քաղաքում գործել են  նաև 7 հանրակրթական դպրոց, 4 նախադպրոցական հիմնարկ, 1 պետական և 1 ոչ պետական միջին մասնագիտական հաստատություն, 3 երաժշտական և արվեստի դպրոց; Քաղաքի բուռն զարգացումը սկսվեց 1940-ական թթ. վերջերից: 50-ական թթ. այն արդեն բավական  բազմամարդ բնակավայր էր և ուներ  արդյունաբերական  մի քանի  ձեռնարկություններ և  ձկնարդյունաբերություն: Բազմաճյուղ է նաև Սևանի գյուղատնտեսությունը:  Զբաղվում են կերային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ և  անասնապահությամբ:

Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը` Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:

            Մեծ արժեք է ներկայացնում ՀՀ ԳԱ  բուսաբանության  ինստիտուտի բուսաբանական այգու Սևանի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1944-48թթ. , ընդհանուր մակերեսը 7 հա , այն իր մեջ ընդգրկում է 420 տեսակի ծառեր և թփեր: Սևան քաղաքում է գտնվում Սևան ազգային պարկի թանգարանը:

ՄԱՐՏՈՒՆԻ

Բնակավայրի հիմնադրման ժամանակաշրջանը - Մ.թ.ա. երկրորդ հազարամյակ:

Բնակավայրի տարածքում մարդու բնակության ժամանակաշրջանը -ՙԴեմեր՚ կոչվող  տարածքում պեղված  17 դամբարաններում  և դամբարանաբլուրներում  հայտնաբերվել են Բրոնզի  դարի իրեր, սայլերի սարքավորումներ, խեցանոթերի կտորներ, որոնք արժեքավոր  վկայություններ են  մեր նախնիների կյանքի, կենցաղի, մշակույթի  և  ապրելակերպի մասին:

Այդ  նույն տարածքում 1988թ. պեղված շուրջ 50 դամբարանների  զգալի մասը  թվագրված է  մ.թ.ա. 2-րդ հազարամյակով, մյուսները` մ.թ.ա 8-ից և-րդ դարերով: Դամբարաններից մեկում  գտնվել են  20-ից ավելի ամբողջական գանգեր,ինչպես նաև երեխաների  կմախքների մնացորդներ: Հայտնաբերված  հնագիտական  գտածոները վկայում են Հայաստանի  էթնիկական  միատարրության մասին:

Մարտունիում և նրա տարածաշրջանում գտնվել են  սահմանաքարեր` արամերեն  արձանագրություններով, որոնք ընդունված  տեսակետի  համաձայն  վերաբերում են Արտաշես Առաջինի /ք.ա. 189-160թթ./ ժամանակաշրջանին:

Մարտունին որպես հնագույն տարածք – Հնում, որպես Գեղարքունիքի գավառի մի մաս, մտել է Սյունիքի  նահանգի մեջ: Այն երբեմն եղել է նաև Այրարատի նահանգի կազմում: Մ.թ.ա. 6-րդ դարից` Ուրարտուի անկումից հետո, Գեղարքունիքի գավառը  ընդգրկվել է  Երվանդունիների հայկական  թագավորության, ապա Արտաշեսյան  թագավորության կազմում: Արշակունիների  թագավորության անկումից հետո բնակավայրը մտել է  Մարզպանական Հայաստանի կազմի մեջ: 9-րդ դարում եղել է Արցախի իշխան Տեր-Սահլ Սմբատյանի իշխանության, ապա Բագրատունիների թագավորության կազմում, 12-րդ դարից` Վերին Խաչենի  մելիքների իրավասության ներքո:

853թ. տարածքը ենթարկվել  է արաբական զորքերի  ասպատակություններին: 11-12րդ դարերում այստեղ  գերիշխել են  սելջուկ-թուրքերը, 13-16-րդ դարերին` թաթար-մոնղոլները և ակկոյունլի թուրքերը: 1604թ. բնակչությունը Շահ Աբասի  կարգադրությամբ  բռնագաղթել է Պարսկաստան:

ՙՄարտունու գոմեր կոչվող տարածքում հայտնաբերված  խաչքարերը թվագրված 1645,1650,1658,1691,1701,1703թթ. վկայում են, որ  բռնագաղթից հետո էլ այստեղ կյանքը  շարունակվել է: Բնակչության մի մասին հաջողվել է փախչել ու  պատսպարվել լեռներում ու անտառներում: Ռուս –թուրքական 1828-1829թթ. պատերազմից հետո կնքված   Ադրիանապոլսի պայմանագրով /1829թ. սեպտեմբերի 2/14/ ռուսական  բանակի կողմից  գրավյալ տարածքները` Բայազետի  փաշայությունը, Էրզրումի նահանգը` իր գավառներով, վերադարձվեցին Թուրքիային : Այդ տարածքների հայերին  թույլատրվեց  տեղափոխվել Արևելյան Հայաստան: Ալաշկերտի  Մանկասար, Բադնոց, Բերդ և այլ  գյուղերից, ինչպես նաև  Սուրմալուից, Վասպուրականից հայության հատվածները ներգաղթեցին և հաստատվեցին Ն. Կզնուտում:

19-րդ դարի 30-40 ական  թվականներից սկսած  աղբյուրագիտական  և հոգևոր գրականության մեջ  զուգահեռաբար օգտագործվել  են թե° Ներքին Կզնուտ և թե Ներքին  Ղարանլուղ անունները:

1921 թվականից բնակավայրը ի պատիվ  պետական և կուսակցական ականավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի/ծածկանունը` Մարտունի/ վերանվանվեց Մարտունի:

Բնակչության աճի  դինամիկան սկսած 19-րդ դարի  30-ական  թվականներից-  1830թ. Ալաշկերտի  գավառից  վերաբնակվել են 60 ընտանիք`389 մարդ, 1859թ. – 80 ընտանիք`730. 1886թ. – 145 ընտանիք`1307 մարդ: 1919թ. Մարտունիում բնակվում էին 3000 մարդ, 1959թ.`5520, 1981թ.` 10400, 2001թ.` 14500  մարդ:

Բնակավայրի բնակլիմայական պայմանները – Տարածքն ունի  չափավոր ցուրտ կլիմա:  Ցածրադիր  վայրերում 5-10 աստիճան C-ով բարձր է բարձրադիր վայրերի  ջերմաստիճանից:  Քամիները հիմնականում  փչում են հարավ-արևմուտքից, առավելագույն  արագությունը աշնան , ձմռան և գարնան  սկզբներին` 25-30մ/վրկ: Տարեկան  միջին  ջերմաստիճանը  ցածրադիր  վայրում + 6, բարձրադիր   վայրերում` -4, հունվարին համապատասխանաբար – 5և - 14, նվազագույնը` -30 և - 40:

Հեռավորությունը մարզկենտրոնից 33 կմ է, Երևանից`130 կմ: Գտնվում է 7-9 բալանոց սեյսմիկ գոտում: Տարածքի  բարձրությունը ծովի մակերևույթից` 1900-2000 մետր է: Ամենաբարձր լեռը` Արմաղանն է`2829 մ, հարաբերական բարձրությունը` 450 մետր է:

ՎԱՐԴԵՆԻՍ

Վարդենիս քաղաքը  գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի  հարավարևելյան մասում, Մասրիկ  գետի հովտում, համանուն արտեզյան  ավազանի տարածքում: Հանրապետության  մայրաքաղաք  Երևանից 170կմ, մարզկենտրոնից 75 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքը  կազմում է  3825.6 հա, որից  քաղաքի տարածքը` 852.8 հա:

            Ոաղաքը գտնվում է 82 կմ երկարությամբ  ձգվող  Վարդենիսի  լեռնաշղթայի  լանջին: Լեռնաշղթայի  ամենաբարձր կետը 3522 մ բարձրությամբ համանուն  լեռնագագաթն է:

            Քաղաքի /նախկինում`Վասակաշեն, Ոսկեշեն, Բասարգեչար/ ներկայիս տարածքը  զբաղեցնում է պատմական Սյունիք նահանգի Սոտք գավառի մի մասը: Ըստ  ավանդապատումների` քաղաքն ի սկզբանե հիմնվել է Հայկ  Նահապետի թոռան` Գեղամի  կողմից և  անվանվել  Գեղամաբակ: Ղևոնդ Ալիշանի  վկայությամբ  այս տարածքում IX դարում  Սյունյաց իշխան  Գաբուռնու կողմից  կառուցվել է ապարանք և բնակավայրը  վերանվանվել  Վասակաշեն /մինչև XVII դար/:  Արշակունյաց  թագավորության  անկումից հետո Սոտք Գավառն անցել է Արցախի  նահանգի   Վայկունիք կամ  Ծար գավառի  իշխան   Սմբատյանի  տոհմաճյուղին: XVII դարից մինչև XIX դարի սկիզբը  բնակավայրը  կոչվել է Ոսկեշեն: Ապա անցնելով  քոչվոր  ցեղերի  տիրապետության տակ այն վերանվանվել  է Բասարգեչարի /ստուգաբանությունը` ՙտրորեցի անցա՚/: 1930-1995թթ. այն եղել է վարչական շրջանի կենտրոն: 1969թ. օգոստոսից վերանվանվել է Վարդենիս:

            Վարդենիսի հնագույն բնակավայր  լինելու մասին են վկայում այստեղ հայտնաբերված  բրոնզե դարի մի քանի  տասնյակ  դամբարաններ:

            Վարդենիս քաղքը գտնվում է ծովի  մակերևույթից 2003մ բարձրության վրա: Քաղաքը  գտնվելով բնակլիմայական  ցուրտ գոտում  ունի զով ամառ  և ցուրտ ձմեռ` հունվարի միջին  ջերմաստիճանը -6օC, 4մռան տևողությունը 6 ամիս` գերակշռում են  չափավոր սառնամանիքային օրերը:

            Վարդենիս համայնքի բնակչությունը 2001 թվականի մարդահամարի  տվյալներով կազմում է 13.700 մարդ: 1996թ. հետ համեմատած այն նվազել է 2250-ով, առավել մեծ  է երիտասարդության  արտահոսքը, և սրա արդյունքում  ցածր է ծննդաբերությունը: Բնակչության զբաղվածության  հիմնական  ոլորտներն են  գյուղատնտեսությունը, առևտուրը և սպասարկումը: Բնակչության ընդհանուր  թվի 47.42 %-ը կազմում  են տղամարդիկ, իսկ  52.57%-ը` կանայք:

            Ինչպես ամբողջ տարածաշրջանում, այնպես էլ Վարդենիս քաղաքում  բնակչության հիմնական  զբաղվածությունը գյուղատնտեսությունն է` անասնապահությունը և հողագործությունը: Քաղաքի մերձակայքում  բնակչությունը զբաղվում է  անասնապահությամբ:

            Վարդենիսը  Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այստեղ գործում է 1905թ. կառուցված ՙՍուրբ Աստվածածին՚ եկեղեցին: Ինչպես քաղաքի տարածքը, այնպես էլ ողջ տարածաշրջանը , հարուստ է պատմամշակույթային հուշարձաններով` թվով շուրջ 568: Առավել  հիշատակության արժանի  կառույցներն են Մաքենաց վանքը, Սոտքի  բազիլիկ եկեղեցին, Այրքի, Կարճաղբյուրի մատուռները, ինչպես նաև բազմաթիվ մատուռներ , դամբարաններ, կիկլոպյան  ամրոցներ, խաչքարեր:

ՃԱՄԲԱՐԱԿ

Ճամբարակ (մինչև 1996-ը՝ Կրասնոսելսկ) քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներից մեկը, մարզի հյուսիս-արևելյան մասում, ՀՀ արևելյան սահմանից 1 կմ հեռավորության վրա։ Լեռնային բնակավայր է, ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1860 մ է։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 125 կմ է, իսկ մարզկենտրոն Գավառից` 90 կմ։ Բնակչության թվաքանակը 2001 թ. մարդհամարի տվյալներով՝ 6.198 մարդ։

Պատմություն

Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից. դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը։ Կրասնոսելսկի նախկին անվանումներից են եղել՝ Միխայլովկան, Կարմիրը և Կրասնոսելսկը։ Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի` Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված մոլոկանների կողմից։ Մեծ մասը եղել են աղանդավորներ։ Ճամբարակի տարածքը Ք.Ա. 3-րդ և 4-րդ դդ. մտել է Մեծ Հայքի Արցախ և Այրարատ նահանգների մեջ: 5-10-րդ դդ. եղել է Սասանյան Իրանի ևարաբական խալի‎‎ֆայության տիրապետության տակ:10-րդ դարի վերջին-9-րդ դարի սկզբին մտել է հայ Բագրատունիների (ամա նաև Կյուրիկյան)թագավորության մեջ: 12-13-րդ դդ Զաքարյան Հայաստանի կազմում էր:1785-1825 թթ. մտել է Երևանի խանության, 1828 թ-ից` Ելիզավետպոլի նահանգիՂազախ Գավառի մեջ: 1920-1937 թթ. կազմում էր Դիլիջանի շրջանի մի մասը: Ներկայիս Ճամբարակ քաղաքի տարածքը նախկինում կոչվել էՄիխայլովկա, ապա` Կրասնոսելսկ, իսկ 1996 թ-ից` Ճամբարակ:Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 7655 մարդ, որից 3625-ը տղամարդիկ են, 430-ը` կանայք:

Համայնքի վարչական տարածքը` 10391 հա:

1971-ին Կրասնասելսկը ներառնելով Ներքին և Վերին Ճամբարակները, ստացավ քաղաքատիպ ավանի կարգավիճակ: 1996թ., մարզերի ձևավորումից հետո արդեն ստացել է քաղաքի կարգավիճակ:

Մինչև 1988 - 1989 թվականները բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, ռուսները, ադրբեջանցիները, քրդերը, մորդվացիները։ Շրջանում բնակվող ադրբեջանցիների հեռանալուց հետո, նրանց փոխարեն վերաբնակվեցին Բաքվից, Կիրավաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված փախստական հայեր։ 1992-1994 պատերազմական գործողությունների պատճառով գրեթե ողջ ռուս բնակչությունը տեղափոխվեց Ռուսաստան։

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։Քաղաքում կա 4 միջնակարգ դպրոց, գեղարվեստի, մանկական երաժշտական դպրոցներ։ Պատմական հուշարձաններից՝ 11-րդ և 15-16–րդ դարերի եկեղեցիների ավերակներ, 20-ից ավել տարբեր դարերի խաչքարեր։