Սաշա Վրեժի Մելքոնյան

Ծնվել է 1985 թ. Գավառ քաղաքում:

Ավարտել է Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցը:

2002-2007թթ. Ընդունվել և ավարտել է Գավառի պետական համալ սարանի իրավագիտական ֆակուլտետը:

2007-2009թթ.-ծառայել է Հայկական բանակում:

2010-2012թթ. եղել է <<People in need >>  կազմակերպության Գեղարքունիքի մարզային կոորդինատորը:

2012-2013թթ. Մոսկվայի <<Սանագրո>> ընկերությունում աշխատել է որպես փոխտնօրեն:

2013թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Գյուղնախարարի հրամանով նշանակվել է Գեղարքունիքի ԳԱՄԿ տնօրեն:

Սարիբեկ  Ավետիքի Դալլաքյան

 Ծնվել է 1964թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում:

1980-1985թթ ընդունվել և ավարտել է Երևանի Անասնաբուժական  Անասնաբուծական  Ինստիտուտի  անասնաբուժական ֆակուլտետը / ներկայիս ՀԱԳՀ/:

1985-1986թթ աշխատել է  Նորատուսի  անտառտնտեսությունում, որպես անասնաբույժ:

1987-1991թթ Մրցույթային կարգով ընդունվել եմ աշխատանքի Էջմիածնի Սերմնարտադրության գիտական կենտրոնի Կարմիրգյուղի խոր. տնտեսությունում , որպես գլխավոր անասնաբույժ:

1991-1992թթ Աշխատել է ՙՄեծ Հայք՚ ԳԿՏ-ում որպես գլխավոր անասնաբույժ:

1992-1995թթ Աշխատել է Կամոյի ՙԱվտոմեխբազայում՚ որպես ինժեներ:

1995-2000թթ  Աշխատել է Կարմիրգյուղում որպես գյուղապետի տեղակալ:

2000թ-ից  մինչև այժմ աշխատում է Գեղարքունիքի մարզի  ՙԳյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոն՚ - ում  որպես Ագրոգիտասփյուռի մարզային  համակարգող , այնուհետև  համայնքի զարգացման մասնագետ:

2000 – 2004թթ  Համագործակցել է ՄԱԿ-ի ՀՊԾ-ի ՙՍնունդ Ուսուցման դիմաց՚  ծրագրի հետ անցկացրել դասախոսություններ մարզի մի քանի համայնքներում:

2005թ. փետրվար-մարտ ամիսներին աշխատել է  գյուղական ձեռնարկությունների  և առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրում, ուսումնասիրելով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Ճամբարակի  տարածաշրջանի 20 համայնքների  առաջնահերթ խնդիրների  կարիքների  բացահայտման աշխատանքներին:

2001թ-ից համագործակցել է  ԱՄՆ Գյուղ Դեպարտամենտի  մարկետինգի  աջակցության ծրագրի հետ , մրցույթով հաղթել է 2 փոքր դրամաշնորհային ծրագրեր 2002թ. և 2003թ.:

2002-2004թթ  աշխատել է Ջրերի կառավարման Կենտրոնում, ուսումնասիրելով հողում առկա  խոնավության դինամիկան և ազոտի քանակությունը հողում:

2003թ. մասնակցելով ԱՄՆ-ի միջազգային  ՙՔոքրան՚ ծրագրի մրցույթին,  փորձի փոխանակման   և միջազգային  դասընթացներին  մասնակցելու  համար ԱՄՆ գյուղ  դեպարտամենտի  կողմից  գործուղվել է  ԱՄՆ-ի Օհայո նահանգ:

Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Աշոտ Կոլիկի Քոլոզյան


Ծնվել է 1962թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:
1979-1983թթ. ընդունվել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Տնտեսագիտական ֆակուլտետը:
1985-1986թթ. աշխատել է ՙՀայգյուղտեխնիկայի՚ Կամոհի շրջ. միավորում որպես ավագ հաշվապահ:
1986-1987թթ. աշխատել է Սարուխանի Սովխոզոըմ որպես գլխ. հաշվապահի ստաժյոր:
1987-1994թթ աշխատել է Կամոյի Ոռոգման և Ջրարբիացման վարչությունում որպես գլխավոր հաշվապահ:
1994-1999թթ. աշխատել է ՀՀ Վիճակագրության Գեղարքունիքի մարզային գործակալությունում որպես գլխավոր հաշվապահ
1999թ-ից աշխատում է ՙԳեղարքունիքի ԳԱՄԿ՚ ՊՓԲԸ-ում , որպես գլխավոր հաշվապահ:
2002-2008թթ. զուգահեռ աշխատել է որպես ՙԳավառի Ծննդատուն՚ ՊՓԲԸ և ՙՍարուխանի Բուժ. Ամբուլատորիա՚ ՊՓԲԸ գլխ. հաշվապահ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Վալերիկ Շահումի  Նադարյան

Ծնվել է 1957թ. Գեղարքունիքի մարզի  Նորատուս գյուղում:

1975-1980թթ. ընդունվել և ավարտել է  Երևանի Պոլիտեխնիկական  Ինստիտուտի, ներկայիս ԵՃՀ ՙԱրդյունաբերություն և  քաղաքացիական շինություն՚ բաժինը:

1984-1994թթ. աշխատել է Գավառի  ՙԿամո-կաբել՚ գործարանում որպես աշխեկ:

1994-1997թթ. աշխատել է Գավառի  ՙՀայ փոստում՚:

1997-2008թթ աշխատել է Ռուսաստանում` զբաղվելով գյուղատնտեսությամբ:

2009թ.-ից աշխատոււմ է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում որպես գյուղատնտեսության զարգացման մասնագետ:

Ամուսնացած է , ունի 3 երեխա:

Քրիստինե Արամի Բոխյան

Ծնվել է 1987թ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում :

2005-2011թթ. Ընդունվել և ավարտել է Գավառի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բանասիրական ֆակուլտետը:

2013թ.-ից աշխատում է <<Գեղարքունիքի ԳԱՄԿ>>ՓԲԸ-ում որպես օպերատոր: Ամուսնացած է,ունի երկու երեխա:

Տիգրան Սհոյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1971թ. Լանջաղբյուր գյուղում:

Ավարտել է Հայկական Գյուղատնտեսական Ինստիտուտի գյուղ. մեքենայացման ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մեխանիկի  որակավորում, տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Տիգրան Սհոյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2000թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Գավառի տարածաշրջանի Գեղարքունիքի, Լանջաղբյուր, Սարուխամ և Ծովազարդ համայնքները:

Ռաֆիկ Ալեքսանյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1946թ.Աստղաձոր գյուղում:

Ավարտել է  Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի  ագրոնոմիական  ֆակուլտետը, ստանալով գիտական ագրոնոմի որակավորում:

Ռաֆիկ Ալեքսանյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2000թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր, Արծվանիստ, Վարդենիկ, Ծովինար, Ծովասար և Գեղհովիտ համայնքները:

Գուրգեն Մխիթարյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1952թ.Վաղաշեն գյուղում:

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը ստանալով ` գիտական ագրոնոմի որակավորում:

Գուրգեն Մխիթարյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2009թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Մարտունու   տարածաշրջանի Զոլաքար, Վաղաշեն, Վարդաձոր, Երանոս և Լիճք համայնքները:

Տարիել Խաչատրյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1943թ.Վարդենիս քաղաքում:

Ավարտել է  Երևանի անասնաբուծական և անասնաբուժական  ինստիտուտի  անասնաբուժական ֆակուլտետը, ստանալով անասնաբույժի որակավորում:

Տարիել Խաչատրյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2000թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք, Խաչաղբյուր, Լուսակունք, Գեղաքար, Վանեվան, Կարճաղբյուր , Նորակերտ , Տորֆավան  և Վարդենիս համայնքները:

Գարիկ   Վարդանյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1954թ.Վարդենիս քաղաքում:

Ավարտել է Երևանի անասնաբուծական և անասնաբուժական  ինստիտուտի  անասնաբուծական ֆակուլտետը , ստանալով ինժեներ- անասնաբույծի որակավորում: :

Գարիկ Վարդանյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2006թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Վարդենիսի  տարածաշրջանի Դարանակ, Արեգունի, Ծափաթաղ,Գեղամասար, Փամբակ, Ավազան, Փ. Մասրիկ, Արփունք, Շատվան համայնքները:

Հայկարամ Կարապետյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1949թ.Վարդենիս քաղաքում:

Ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուըի   ագրոնոմիական ֆակուլտետը, ստանալով Ագրոնոմի որակավորում:

Հայկարամ Կարապետյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2000թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Վարդենիսի  տարածաշրջանի Այրք, Ազատ, Նորաբակ, Գեղամաբակ, Շատջրեք, Ն. Շորժա, Վ. Շորժա, Կութ, Սոթք համայնքները:

Ռադիկ Միլիտոյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1949թ.Լճաշեն գյուղում:

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը` ստանալով  գիտական ագրոնոմի որակավորում:

Ռադիկ Միլիտոնյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2000թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Սևանի    տարածաշրջանի Լճաշեն, Վարսեր, ք.Սևան, Չկալովկա, Նորաշեն և  Ծովագյուղ համայնքները:

Սամվել Կիրակոսյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1954թ. Զովաբեր գյուղում:

Ավարտել է  Երևանի անասնաբուծական և անասնաբուժական  ինստիտուտի  անասնաբուժական ֆակուլտետը` ստանալով անասնաբույժի որակավորում: Սամվել Կիրակոսյանը  աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2000թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Սևանի տարածաշրջանի Սեմյոնովկա, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան  համայնքները:

Անդրանիկ Սահակյան

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատու:

Ծնվել է 1959թ. Թթուջուր գյուղում:

Ավարտել է Կազանի Գյուղատնտեսական Ինստիտուտի ագրոնոմիայի  ֆակուլտետը` ստանալով գիտական ագրոնոմի որակավորում:

Անդրանիկ Սահակյանը աշխատում է Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում 2000թ-ից, որպես գյուղատնտեսության գծով խորհրդատու եվ սպասարկում է Ճամբարակի  տարածաշրջանի Արտանիշ, Ջիլ, Շորժա, Աղբերք և Դրախտիկ համայնքները: