< Նախորդ հոդվածը
23.06.2015 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Գեղարքունիքի ԳԱՄԿ)

ՙՏՐԱՎԵՐՏԻՆ՚ -Ը ՈՐՊԵՍ ՀԱՆՔԱՅԻՆ ԼՐԱՑԱԿԵՐ


  Վարդենիսի տարածաշրջանի մի շարք ֆերմերային անասնապահական տնտեսություններում կատարվել է կովերի, մատղաշ հորթերի, մաքիների և գառների, ինչպես նաև խոճկորների և խոզամայրերի կերակրում` որպես հանքային լրացակեր օգտագործելով Արզնու հանքային ջրի նստվածքով ` ՙտրավերտին՚-ով: Բյուրեղյա ՙտրավերտին՚ -ը ,որը կարելի է ձեռք բերել Արզնու հանքային ջրերի գործարանից /հավաքվում է հանքային ջրերի խողովակներում, ջրի հոսքի տարածքում, աղբյուրի մոտ/ ունի ամուր բյուրղյա կառուցվածք, կոտրատվել է մանրացվել և էլեկտրական կերաղացի օգնությամբ աղացվել է 0.25-05 մմ մեծության և կերախարնուդի ձևով օգտագործվել է մսուրային շրջանում համակցված կերի հետ խառնելով : Մեկ օրվա նորման ՙտրավերտին՚-ի եղել է ` կովերին 150գր, ոչխարներին 30 գր, հորթերին 40գր, գառներին 10 գր, խոճկորներին և խոզամայրերին 10-40 գր:

   ՙՏրավերտին՚-ի օգտագործումը կերաբաժնում, որը հարուսը է Ca, P, Fe և այլ միկորո և մակրո բազմամայա տարրերով, կարգավորում և բարձրացնում է սննդանյութերի յուրացումը, որի արդյունքում ստացվում է մատղաշների քաշաճի ավելացում ստուգիչի նկատմամբ 8-10 %, կովերի կաթնատվության բարձրացում 5 - 10%:

  Խորհուրդ է տրվում ֆերմերներին և գյուղացիական տնտեսություններին հնարավորության սահմաններում ձեռք բերել ՙտրավերտին՚ և օգտագործել որպես հանքային լրացակեր խոշոր և մանր եղեջերավոր անասունների, մատղաշների կերաբաժնում , որը խթանում է մատղաշների աճը և զարգացումը: Այն կարելի է խառնել համակցված կերի հետ և կերակրել նաև ածան հավերին:

Վարդենիսի տարածաշրջանի գյուղ.խորհրդատու Տ.Խաչատրյան


To top