Կատեգորիա Ամսաթերթ (Գեղարքունիքի ԳԱՄԿ)

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը, ՙՍահմանամերձ տարածաշրջանների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև` ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելը, ՙՀայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` կառավարությունը որոշել է` հաստատել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Հողի հարկի տարեկան գումարը, հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն, համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակովª Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 54 մլն դրամª ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` մոտ 11 մլն դրամ, ինչպես նաև ևս մոտ 16 մլն դրամ` ՙՄեղրի՚ ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմացª 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:


To top