< Նախորդ հոդվածը
01.01.2011 Կատեգորիա Ամսաթերթ (Գեղարքունիքի ԳԱՄԿ)

ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ


Նախօրեին Ձմեռ պապը շտապում է ժողովրդի մոտ` շնորհավորելու նրանց ամանորը: Նա հավաքում է նվերներով լի պայուսակներ, արկղեր, տուփեր /մանկական խաղալիքներ, քաղցրավենիք, հեռախոս, ուրախություն.../ դնում իր սահնակին եվ  ուրախ-ուրախ ճանապարհ ընկնում:  Գալով քաղաք , նա հանակրծ հիշում է, որ մոռացել է  իր հետ բերել ամենակարևոր արկղը` սիրով լցված արկղը:

Այնպես որ , թող այս նոր տարին  լինի սիրով ու ջերմությամբ լի և  թող ոչ ոք չխլի այդ սերը մեզանից և  չթաքցնի այն ոչ արկղերում, ոչ էլ պարկերի մեջ: Թող 2011թ.ին  մեր սերը միշտ մեզ հետ լինի՚ և չզլանանք այն բաժանելուց:

 

 

Հունաստանում կա մի հին հուշարձան, որ կոչվում է ՙՀնարավորություն՚: Այն պատկերում է մի մարդու` կանգնած ոտքի մատների ծայրերին, որը խորհրդանշում է  հանարվորության պահի կարճությունը, ակնթարթը: Նրա ոտքերին  թևեր են պատկերված, որը  նշանակում  է, որ մարդը կարող է թռչել` օգտագործելով իր հնարավորությունը: Նա ունի  երկար մազեր, որը նշան է բարօրության,  իսկ նրա ծոծրակը ճաղատ է, որը ցույց է տալիս կորստի հնարավորությունը: Հնարավորությունները հայտնվում և անհետանում  են: Ուրեմն, թող որ այս Նոր տարում, մենք երբեք բաց չթողնենք մեր հնարավորությունները, եթե դրանց իրականացումը բարիք է բերելու:

 

Մի անգամ Ամանորի նախաշեմին մի ծեր լեռնցու, որն արդեն ապրում էր  ավելի քան հարյուր տարի հարցրեցին,  թե որն է  եղել լավագույն նվերը , որ նա ստացել է Ամանորին:Լեռնաբնակը պատասխանեց. Յուրաքանչյուր Նոր տարի, ամանորի գիշերը, ես խմում եմ մեկ գավաթ գինի ամեն մի թոռան ու որդու, ամեն մի թոռնուհու եվ դստեր համար, և  ամենահետաքրքիրն այն է, որ նրանք տարեց տարի ավելանում են: Իսկ այն հարցին , թե նա ամենից շատ ինչի±ց է վախենում, լեռնեցին  պատասխանեց`  -Ես վախենում եմ միայն այն պահից, երբ այլևս ուժերս չեն բավականացնի  գավաթ բարձրացնել  նոր  թոռանս  առողջության համար: Դա կնշանակի , որ ուժերս արդեն թուլացել են եվ շուտով կլինի իմ վերջին ժամը: Ուրեմն եկեք այս  Ամանորին բաժակ բարձրացնենք նրա համար, որ մեր ուժերը մեզ երբեք չդավաճանեն:

 

Թող այս Նոր Տարում Ձեր բոլոր անհաջողությունները  լինեն այնքան  կարճ ու անցողիկ, ինչպես մի    տարին փոխարինում է մյուսին:Թող այս Նոր տարում ձեր կյանքը լինի այնպես փափուկ ու գեղեցիկ, ինչպիսին այս նապաստակն է, և թող  ձեր ամեն մի օրը լցվի տարբեր գունեղ իրադարձություններով, ինչպիսին  տոնածառի վրա բազմերանգ խաղալիքներն են:


To top